Լրահոս
Օրվա լրահոսը

Նրանց քաղաքական ուժ անվանելը դժվար է

Օգոստոս 11,2016 15:30

«Սասնա ծռերի» արարքի մեջ կամ մինչ այդ Նախախորհրդարանի գործունեության մեջ քաղաքական բովանդակություն չկար, քաղաքական խնդիր չէր դրվում, քաղաքացիական անհնազանդության խնդիր էր դրվում` անհասկանալի էր, թե ինչու: Խնդիր չէր դրվում իշխանության մարմիններ ձեւավորելու, այլ դրա փոխարեն խնդիր էր դրվում իշխանություններին հասկացնելու:

Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Աղասի Ենոքյանը

Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Աղասի Ենոքյանը

Այս ուժերի գաղափարախոսությունն այն մասին է, որ ընտրություններ չպետք է լինեն, քաղաքական մեխանիզմներ չպետք է աշխատեն: Նրանց քաղաքական ուժ անվանելը դժվար է, սա պարզապես ուժի վրա հիմնված կառույց է, անունն ինչ ուզում եք, կարող եք դնել` ահաբեկչական, զինյալ կառույց, որը հիմնվում է մեկ հիմնական գաղափարի վրա, ինչը մեր դեպքում բովանդակազրկվել է, բայց կոչվել է «հայրենասիրություն»,- «Առավոտի» հետ զրույցում նկատեց Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Աղասի Ենոքյանը` կանխատեսելով, որ խորհրդարանական ընտրություններից առաջ նոր քաղաքական ուժեր կձեւավորվե՞ն այն անհատների կողմից, որոնք այսօր հարթակում աջակցում են «Սասնա ծռերին»:

Թեմայի մանրամասները

«Առավոտ», 10.08.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մ.Գրիգորյան says:

    Պարոն Աղասի Ենոքյան. մարդիկ իրենց կյանքն են դրել երկրում փոփոխությունների հասնելու, մեր երկրին սպառնացող նոր կորուստներին և այլ չարիքների դիմակայելու, իսկ դուք գնահատականներ եք տալիս, մի տեսակ վերևից եք նայում(հարցազրույց վերցնող լրագրողը ևս) : Ւսկ ի՞նչ եք արել Դուք և Ձեր նման վերլուծաբաններն ու քաղաքագետներն ու ամենագետները: Եթե Ձեր գիտելիքն ու համարձակությունը ներում են, Դուգինին պատասխանեք, ով հայերին ու Հայաստանը այն աստիճանի է նվաստացրել, որ Ժիրինովսկու ասածները գրեթե ոչինչ են: Պատասխանեք ռուսական կամ միջազգայւն մամուլով, ի լուր աշխարհի: Ւսկ «Սասնա Ծռերին» հանգիստ թողեք ու մի «վերլուծեք» նրանք ճիշտ տղաներ են:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031