«Աշխարհում չի եղել դեպք, երբ զինված մարդիկ գրավեն տարածք, այնտեղ լինի սպանություն, դրանից հետո իշխանությունները սնունդ եւ բժշկական օգնություն ուղարկեն»,- Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը News.am-ին տված հարցազրույցում ասել էր, որ իշխանությունները շատ հանդուրժող են գտնվել «Սասնա ծռերի» հանդեպ:
Այս առնչությամբ մեզ հետ զրույցում «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահ Արա Պապյանը հարց ուղղեց՝ եթե մի քանի հազարանոց ցույցերը չլինեին, արդյո՞ք իշխանությունները այդքան հանդուրժող կլինեին. «Խնդիրն այն է, որ ժողովուրդը կամ դրա մի զգալի հատվածը «Սասնա ծռեր» խմբին չէր ընկալում որպես ահաբեկիչներ, ընկալում էր որպես զինյալ ընդդիմություն: Հավաքված մարդիկ իրենք էին ուզում սնունդ տանել: Իշխանությունը որեւէ այլընտրանք չուներ, ձգեց-ձգեց, մինչեւ կարողացավ ճնշման միջոցներով այդ դժգոհությունը մարել, հետո համոզել, որ զենքը վայր դնեն: Իշխանությունը այն, ինչ արել է՝ ստիպված է արել, չի արել՝ որպես բարի կամքի դրսեւորում: Աշխարհի որեւէ երկրում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս չեն գալիս փողոց՝ ի պաշտպանություն նման խմբերի: Դուրս գալը ցույց է տալիս, որ ընկալումը լրիվ ուրիշ է: Էլ չեմ ասում, որ դուրս չեկածների զգալի մասն էլ համակրում էր էլի Սասնա ծռերին»:
Վիտալի Բալասանյանը ասել էր, որ մինչ Սասնա ծռերի հետ բանակցելը, երբ հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ, ստույգ ինֆորմացիա չի ունեցել, Սերժ Սարգսյանն է տվել համապատասխան տեղեկատվությունը: Արա Պապյանը գտնում է, որ իշխանությունները այլ կասկածներ ունեին. «Սա ընկալում էին՝ որպես ներքին տարբեր իշխանավորների խաղեր, այդ ընկալումն ունեին:
Բայց եթե Բալասանյանն ուզում էր ճիշտ ընկալում ունենար, ինքը բացի իշխանության ներկայացուցիչներից պիտի դուրս գար փողոց, ժողովրդի հետ խոսեր, եթե ուզում էր օբյեկտիվ իմանար տեղեկատվությունը: Հին Բաղդադի հեքիաթներում ասում են խալիֆը հագնում էր աղքատի շորերը ու ժողովրդի հետ խոսում, դա ինֆորմացիա հավաքելու ամենաճիշտ ձեւն է: Ղարաբաղում ճիշտ պատկերացում չկա ՀՀ ներքաղաքական իրավիճակի մասին: Միակողմանի տեղեկատվություն է գնում Ղարաբաղ, իրենք պատկերացում չունեն, թե ինչ է կատարվում Հայաստանի ներսում: Անգամ դատավարության մեջ երկու կողմին են լսում, հետեւաբար Բալասանյանը պետք է եւ Սերժ Սարգսյանին լսեր, եւ ժողովրդին»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
ճիշտ ի՞նչ է անում այս մարդը, ներկայիս…
որպէս լրագրող, արդեօք օգտակար չի՞ լինի եթէ իրեն հարց տաք թէ ինչ գումարի թոշակ է ստանում կառավարությունից, որպէս (քարասունհինգ տարեկանին) հանգստյան կոչված՝ Արտգործ Նախարարության պաշտոնյա, նախկին ՀՀ դեսպան…
«Հերո՞ս» Վիտալի Բալասանյան,թե՞ Սերժիկի սպասավոր: Երևի ուզում է,որ Արցախի հաջորդ «նախագահ» նշանակեն:
Բակո Սահակյանն ու իր շուրջը հավաքված կլանը դարձել է ՀՀԿ-ի կցորդը, բայց մարդկանց աչքերին թոզ են փչում.իբր «ԼՂՀ-ի անկախության համար են պայքարում»: Ոչ,պայքարում են իրե՛նց աթոռները պահպանելու համար: Այսօր բոլորն էլ տեսնում են,որ ԼՂՀ-ն ո՛չ մի անկախ քաղաքական քայլ չի անում ու բնավ էլ անկախ սուբյեկտ չէ,որ իր «անկախությունը ճանաչեն»: