Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. Օր առաջ լրագրողների նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանները պետք է պատասխանատվության ենթարկվեն

Օգոստոս 10,2016 23:45

«Եթե մեր նորանկախ հանրապետությունում ինչ-որ մի ինստիտուտ կարելի է «քչից-շատից» կայացած համարել, ապա դա չորրորդ իշխանությունն է, դա լրատվամիջոցներն են»,- լրագրողների հետ զրույցում ասաց Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

Հիշեցնենք՝ վերջինս եւս մասնակցում էր մի շարք լրատվամիջոցների ղեկավարների կազմակերպած «Հանուն խոսքի ազատության» հավաքին:

Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ լրատվամիջոցների շնորհիվ է, որ հնարավոր եղավ օպերատիվ տեղեկատվություն ստանալ թե՛ ապրիլյան պատերազմի մասին, թե՛ ՊՊԾ գնդի գրավման եւ զարգացումների մասին. «Ասում են` այս պաշտոնյային հանեցին, այն պաշտոնյային հանեցին, եթե ինչ-որ պաշտոնյա իր պաշտոնում թերացել է, ապա տարօրինակ հարց է առաջանում՝  ինչո՞ւ են մարդուն հանում, մարդուն պետք է հանեն եւ պատասխանատվության ենթարկեն: Եթե մարդուն հանում են, ուղարկում են կադրերի ռեզերվ, այսպես ասած, «իջիր ջրի հատակը, մինչեւ անցնի վտանգը»:

Այդպես չպետք է լինի, մենք պետք է իմանանք, թե նշյալ մարդիկ ինչու են պաշտոնանկ եղել, եւ երկրորդը՝ այդ պաշտոնանկությանը պետք է հետեւի նաեւ պատասխանատվությունը. Մարդիկ իրենց բացթողումների համար պետք է պատասխանատվության ենթարկվեն, թե չէ կարդում ենք՝ այս ինչին հանել են, վաղը կուղարկեն ինչ-որ երկրի դեսպան: Օր առաջ լրագրողների նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանները պետք է հստակ պատասխանատվության ենթարկվեն, իսկ մեր իրավապահ համակարգը, եթե մտքին դնում է, շատ լավ էլ կարողանում է գտնել իրական մեղավորներին»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031