Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Միայնակ գայլը» անդրադարձել է Վիտալի Բալասանյանի հարցազրույցին

Օգոստոս 10,2016 22:55

Փաստաբան Արայիկ Պապիկյանն այսօր այցելել է անազատության մեջ գտնվող իր պաշտպանյալ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանին՝ («Միայնակ Գայլ»):

«Իրեն լավ էր զգում, ինքնազգացողությունը լավ էր, մարտական ոգին պահպանել էր եւ շարունակում է իր համոզմունքին մնալ, որ իր արարքը իրավապահ մարմինների կողմից ճիշտ չի որակվում եւ իրենք հանցագործ կամ մեղադրյալ չեն: Իրենց արարքը միայն Հայաստանի բարօրությանն է ուղղված եղել՝ անկախ նրանից, որտեղ էլ գտնվեն՝ թեկուզ անազատության մեջ են հիմա, իրենք իրենց հողի վրա են ու իրենց հողի յուրաքանչյուր թիզ իրենց համար շատ թանկ է»,- Արայիկ Խանդոյանի խոսքերը Aravot.am-ին փոխանցեց փաստաբան Արայիկ Պապիկյանը:

Նրանից հետաքրքրվեցինք՝ իսկ Արայիկ Խանդոյանը իշխանություններին իր շնորհակալությունը փոխանցե՞լ է:

Հիշեցնենք, որ Արցախի ազգային հերոս Վիտալի Բալասանյանը վստահեցրել էր, որ ինքը անձամբ այցելել է անազատության մեջ գտնվողներին ու բոլորը շատ շնորհակալ էին իշխանություններին, որ արյունահեղություն չեղավ:

«Չեմ կարող պարոն Բալասանյանի ասածը հաստատել, որովհետեւ Արայիկ Խանդոյանը այդ ասածների վերաբերյալ շատ քիչ բան ասաց, այս պահին չեմ ասի, ինչ ասաց, վաղը իր հետ համաձայնեցնեմ ու կհրապարակեմ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. vahan says:

    ինչի չես կարող փոխանցել ԱՐԱԻԿԸ ՀԱՍՏԱՏ ԱՍԵԼԱ ՈՐ ՎՈՏՈԿԸ ՂԱԼԼԱԹԱ ԱՐԵԼ ՈՐ ՏՂԱՆԵՐԻ ԱՆՈՒՆԻՑ ԻՆՉ ՈՐ ԲԱՆԱ ԴՈՒՌՍ ՏՎԵԼ ԱՌԱՎԵԼ ևԱ ՈՐ ԱՅԴՊԻՍԻ ԲԱՆ ՉԻ ԷՂԵԼ : վիտոկը ՀՈՒԼԻՍԻ 20 ԻՑ ՀԵՏՈ ԱՅՆՊԵՍԵ ՎԱՐԿԱԲԵԿԵԼ ԻՐԱՆ ՈՐ ԱՆՑԱՄ ԵԹԵ ԻՆՔԸ ԻՐ ՁԵՌՔՈՎ ԳՆԴԱԿԱՀԱՐԻ ՆԱԽԱԳԱՀ ԿՈՉԵՑՅԱԼԻՆ ԴԺՎԱՐ ԹԵ ԿԱՐՈՂԱՆԱ ՎՐԱԻՑ ՄԱՔՐԵԼ ԱՅՆ ԿԵՂՏԸ ՈՐ ԿԱՄԱՈՐ ԼՑՐԵՑ ԻՐԱ ՎՐԱ

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031