Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր մեկնեց Ռիո դե Ժանեյրո:
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանն Aravot.am-ին փոխանցեց. «ՀԱՕԿ-ի նախագահը, որ անձնական անգնահատելի ներդրում ունի օլիմպիական քառամյա շրջափուլում հայաստանցի մարզիկների լիարժեք նախապատրաստության գործում, ուզում է ամենապատասխանատու մրցելույթների ժամանակ լինել մեր օլիմպիական մարզիկների կողքին»:
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը Հայաստանի օլիմպիական հավաքականի մարզիկներին եւ մարզիչներին հղած իր մաղթանքում ասել էր. «Դուք լավ եք գիտակցում Օլիմպիական խաղերում հաղթանակ տանելու կարևորությունը: Կասկածից վեր է, որ Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկելիք ամառային Օլիմպիական մարզահանդեսում հաջող մրցելույթներով բարձր կպահեք Հայաստանի սպորտի պատիվը: Մեր հանդիպումների ընթացքում դուք, որ ներկայացնում եք տարբեր մարզաձևերի ֆեդերացիաներ, խոստացաք առավելագույն քանակով օլիմպիական ուղեգրեր ձեռք բերել: Դուք կատարեցիք ձեր խոսքը: Մնում է՝ կատարեք նաև մեդալներ նվաճելու ձեր խոստումը և արժանապատիվ ելույթներ ունենաք «Ռիո 2016 » -ի Օլիմպիական Խաղերում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ armnoc.am-ի