Լրահոս
Օրվա լրահոսը

Ստորագրահավաք՝ հանուն խոսքի ազատության. (Ֆոտոշարք)

Օգոստոս 10,2016 21:33

Ազատության հրապարակում օգոստոսի 10-ին լրագրողներն էին՝ «Հանուն խոսքի ազատության» խորագրով հավաքի շրջանակներում: Բողոքի ակցիան նախաձեռնել են լրատվամիջոցների մի խումբ ղեկավարներ՝ ոչ ասելու բռնություններին, դատապարտելու լրագրողների դեմ իրականացվող հարձակումները, պահանջելու անհապաղ պատժել լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտողներին:

IMG_4166 IMG_4167 IMG_4174 IMG_4177

Ազատության հրապարակում լրագրողներին աջակցելու էին եկել մի խումբ պատգամավորներ, հասարակական, քաղաքական գործիչներ, այդ թվում նաև  պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Նիկոլ Փաշինյանը, Սամվել Ֆարմանյանը, Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը,  Երեւանի ավագանու «Բարեւ, Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը, Ոստիկանության լրատվության եւ հասարակության հետ կապերի բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը եւ այլք:

«Մեդիամաքս» մեդիա ընկերության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը

«Մեդիամաքս» մեդիա ընկերության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը

Ազատության հրապարակում «Մեդիամաքս» մեդիա ընկերության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը ընթերցեց նախապես տարածված հայտարարությունը, այնուհետեւ ներկաները հնարավորություն ունեցան իրենց ստորագրությամբ միանալու դրան:

«Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը

«Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը

«Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը Aravot.am-ին հայտնեց, որ ստորագրահավաքին է միացել 114 քաղաքացի: Նրա խոսքերով՝ ստորագրահավաքը սիմվոլիկ բնույթ էր կրում. «Մեր ակցիան ուներ նախազգուշացման նպատակ, որպեսզի մենք իշխանություններին ցույց տանք, որ մենք կարող են ցանկացած պահի համախմբվել՝ մի կողմ դնելով մեր  ունեցած դիրքորոշումները ամենատարբեր հարցերի շուրջ: Մենք այսօր կարող ենք արձանագրել, որ այսօր Հայաստանում կա իսկապես մեծ համախմբում:

Ես այսօր այստեղ տեսա իմ գործընկերներին, որոնք հանգստի էին գնացել՝ մեկնել էին քաղաքից դուրս, բայց եկել էին, մասնակցում  էին ստորագրահավաքին՝ կարեւորելով այն: Այս ակցիայից հետո մենք, ըստ էության, իշխանություններին երկու ամիս ժամանակ ենք տալիս, եթե երկու ամիսների ընթացքում չեն լինում ակնկալվող պատիժները, մենք կդիմենք առավել կոշտ մեթոդների՝ ընդհուպ մինչեւ միջազգային հանրությանը կդիմենք, տարբեր ակցիաներ կիրականացնենք: Այսինքն՝ մենք պետք է ցույց տանք, որ լրագրողի վրա ձեռք բարձրացնողը անհապաղ պետք է պատասխանատվություն կրի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031