Հայաստանցի 64 կգ քաշային բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը քիչ առաջ Ռիո դե Ժանեյրոյում անչափ ծանր մենամարտում դրսեւորելով կամային անասելի որակներ՝ հաղթանակ տոնեց վենեսուելացի Լուիս Արկոնի նկատմամբ:
Առաջին ռաունդը անչափ տհաճ անակնկալ մատուցեց Բաչկովին. Մերձամարտում ծավալված հարվածաշարում մրցակցից ստացած հարվածից հետո նա հայտնվեց նոկդաունում: Եվ երբ շատերին թվում էր, թե մարտն արդեն տանուլ է տրված, գյումրեցին դրսեւորեց կամային անհավանական որակներ, փոխեց մարտի ընթացքը իր օգտին եւ գեղեցիկ ու արժանի հաղթանակ տարավ:
Հիշեցնենք, որ Բաչկովը մեր հավաքականից օլիմպիական վարկանիշ նվաճեց վերջինը հենց Վենեսուելայում անցկացված պրոֆեսիոնալների վարկանիշային մրցաշարում:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ