Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ. Սարի թաղում ուժի անհամաչափ կիրառման մեղադրանքները պետք է լիարժեք հետաքննվեն. «Ազատություն»

Օգոստոս 10,2016 21:21

Իրավապահ մարմինները «պետք է խուսափեն ուժի կիրառումից կամ, երբ դա հնարավոր չէ, նվազագույնի հասցնեն դրա կիրառումը՝ ներառյալ անօրինական, բայց խաղաղ հավաքների դեպքում»,- հայտարարել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակը։

«Ազատության» հարցմանը, թե ինչպե՞ս կգնահատեն Երևանի Սարի թաղում հուլիսի 29-ի ուշ երեկոյան ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ հատուկ միջոցների կիրառումը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակն իր պատասխան-նամակում նշել է՝ «Սարի թաղում հուլիսի 29-ի գիշերը ոստիկանության կողմից ուժի անհամաչափ կիրառման մեղադրանքները պետք է լիարժեք հետաքննվեն»։

Վկայակոչելով ԵԱՀԿ Ժողովրդավարական ոստիկանության ուղեցույց-ձեռնարկը, միջազգային հեղինակավոր կառույցը հավելել է՝ «Այն դեպքում, երբ ուժի կիրառումն ավելին է, քան պետք է այդ հանգամանքներում, իրավապահները պետք է ենթարկվեն քաղաքացիական կամ քրեական պատասխանատվության, ինչպես նաև կարգապահական պատժամիջոցի: Համապատասխան իրավապահ մարմնի անձնակազմը ևս պետք է ենթարկվի պատասխանատվության, եթե չի միջամտել այն դեպքերում, երբ նմանատիպ միջամտությունը կարող էր կանխել այլ աշխատակիցների կողմից անհամաչափ ուժի կիրառումը»:

Կազմակերպությունն այժմ սպասում է Սարի թաղի դեպքերի շուրջ իրավապահ մարմինների կողմից նախաձեռնված հետաքննության արդյունքներին։ «Չափազանց կարևոր է, որպեսզի ուժի անհամաչափ կիրառման, ինչպես նաև չհիմնավորված կամ խտրական ձերբակալությունների վերաբերյալ մեղադրանքները ենթարկվեն անաչառ, լիարժեք և անհապաղ հետաքննության և մեղավորները ենթարկվեն պատասխանատվության», – նաև ասված է «Ազատությանն» ուղղված՝ ԵԱՀԿ-ի գրասենյակի գրավոր պատասխանում:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ`«Ազատություն» ռ/կ-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031