Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գյումրեցի Մանուկյանների առանձնատունը երեկվա հրդեհից հետո (Տեսանյութ, ֆոտոշարք)

Օգոստոս 10,2016 19:25

Երեկ Գյումրու Հակոբյան փողոցում բռնված խոշոր հրդեհը հողերին է հավասարեցրել Մանուկյանների առանձնատունը, որը նրանք բոլորովին վերջերս էին վերանորոգել: Ժամը 12-ի սահմաններում պատահաբար սկսել էր այրվել հարևաններից մեկի տան կտուրը, կրակը տարածվել էր՝ այրելով վեց տան կտուրներ ևս, իսկ Մանուկյանների տնից ոչինչ չէր մնացել:

Այս փողոց մտնել հնարավոր չէ. չնայած մեկ օր անցել է, սակայն ծխի հոտից դեռ շնչահեղձ ես լինում: Հակոբյան 15 առանձնատան բնակիչ Աշոտ Մանուկյանն Aravot.am-ին ասաց, որ հարևանի տան կտուրում բռնկված կրակը քամին տարածել-հասցրել է իր տուն, ամենաշատը տուժել է իր՝ 3 հոգուց բաղկացած ընտանիքը, մնացածների միայն կտուրներն են վնասվել:

Այս տան ննջասենյակներից, հյուրասենյակից, խոհանոցից ոչինչ չէր մնացել, ամբողջությամբ այրվել է գույքը, փաստաթղթերը, շորերը, նույնիսկ ոսկեղենը: Կանգուն է մնացել միայն տան դիմապատը: «Կինս հոտը զգալով ՝ գնացել է հարևանի տուն, ասել՝ կտուրդ այրվում է, ինքն էլ խաբար չէր, տեղից վեր է թռել, թե վայ, էս ինչ ես ասում: Մինչև ինձ զանգեցին, եկա, էլ տնից բան չէր մնացել: Հիմա հագնելու շոր անգամ չունենք, գիշերում ենք դրսերում, քնելու տեղ չունենք, անգամ փող չի մնացել, որ հաց առնենք: Եկել, ինձ օգնություն են առաջարկում, բայց ես փող չեմ վերցնի, ոնց որ դա ողորմություն լինի, թող օգնեն, թեկուզ շինանյութով, ես ինքս իմ ձեռքերով վերանորոգեմ իմ տունը, ես ինքս կանեմ ամեն գործ, 25 տարի ես եմ կառուցել այս տունը իմ ձեռքերով, սա 200 տարվա տուն է: Իմ հաշվարկներով, ես 20 հազար դոլարից ավել վնաս եմ կրել, մենակ իմ գույքը՝ կահույքը, գորգերը, տեխնիկան այդքան արժեն, շինությունը չեմ հաշվում: Գլխովս շատ բան է անցել, երկրաշարժին մնացել եմ, երկու ամսի Հանրապետական հիվանդանոցում եմ պառկել, բայց սա ինձ անջատեց կյանքից»:

1

13 12 11 10 9 8 7 4 3

Հրդեհից տուժած Մանուկյանը, որն ամբողջ կյանքում կարուձև է արել, ամենաշատը մղկտում էր իր կարի մեքենայի այրվելու համար: «Հլը նայի մեքենայիս վիճակը, ճապոնական «Ջուկի» էր, դեմը խաղ չկար», -ասաց դերձակը՝ չկարողանալով թաքցնել արցունքները: Չնայած այս ընտանիքը հայտնվել է փողոցում, սակայն դեռ հանձնաժողով չի կազմվել ու լուրջ ուսումնասիրություններ չեն կատարվել:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031