Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արարատ Խանդոյանի կալանքի վերաբերյալ բողոքի քննությունը հետաձգվեց

Օգոստոս 10,2016 18:54

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արարատ Խանդոյանի՝ կալանքի վերացման մասին վերաքննիչ բողոքի քննությունն այսօր հետաձգվեց:

Ըստ Խանդոյանի պաշտպան՝ փաստաբան Արա Ղարագյոզյանի՝ բողոքի քննության հետաձգման պատճառը Արարատ Խանդոյանի բացակայությունն էր. «Ասացին, որ  ուղեկցորդների հետ է խնդիրը, դրա համար Արարատ Խանդոյանին դատարան չեն բերել, ես էլ պնդեցի, որ չեմ կարող  մասնակցել առանց իմ պաշտպանյալի ներկայության, միջնորդեցի հետաձգել, թեեւ դատախազն առարկեց, բայց դատարանը բավարարեց միջնորդությունս, հաջորդ նիստը նշանակվեց վաղը չէ մյուս օրը»:

Փաստաբանը Aravot.am-ին ասաց՝ Արարատ Խանդոյանը առողջական լուրջ խնդիրներ չունի. «Աչքերի հետ ունի որոշ խնդիրներ, քանի որ դեպքերի ժամանակ պայթուցիկը  պայթել է աչքերի մոտ ու տեսողության հետ է  խնդիրը, բայց հետազոտվել է, որեւէ վտանգ չկա»:

Արա Ղարագյոզյանը չի ցանկանում իր բողոքի քննության հետաձգման պատճառների մեջ միտում տեսնել. «Մենք՝ իրավաբաններս, գիտենք, որ իրավաբանորեն որեւէ գործընթաց չի ընթանում, այլ ավելի շատ դատավորները ցույց են տալիս, որ անկախ չեն: Ամեն կալանքից հետո համոզվում ենք, որ դատավորները չեն ղեկավարվում օրենքով եւ Սահմանադրությամբ: Որեւէ դատավոր չի ուզում օրենքով որոշում կայացնել, որովհետեւ անկախ չեն, ինչ-որ մեկից կախված են»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031