Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երեւան ՋԷԿ-ին 10.7 միլիոնի գույք են տալիս, որ վերջինս դրանով փակի «Գազպրոմ Արմենիա»-ի պարտքը

Օգոստոս 10,2016 18:25

Կառավարության օգոստոսի 11-ի նիստի օրակարգում ներառված է Երեւանի ջերմաէլեկտրակենտրոն ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալն ավելացնելու մասին որոշման նախագիծը: Ըստ այս նախագծի, կառավարությունը նախատեսում է 10.7 միլիոն դրամի գազաբաշխիչ գազատարներ եւ այլ սարքավորումներ՝ 10.7 միլիոն դրամի, Երեւան ՋԷԿ-ի հաշվեկշռում ներառել:

Նախագծի նպատակը, ինչպես նշված է որոշման մեջ, «Երեւանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալի ավելացում եւ վերջինիս կողմից «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հանդեպ կրեդիտորական պարտքի մարում:

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ ՀՀ կառավարության տարբեր որոշումներով Հայաստանի համայնքների եւ կազմակերպությունների կողմից այդ գազաբաշխիչ գազատարները 2008-2013թթ ընթացքում նվիրատվության պայմանագրերով փոխանցվել են ՀՀ սեփականությանը` ի դեմս «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի: Որոշումներով նախատեսվել էր գույքը ներդնել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում` համապատասխան չափով ավելացնելով Հայաստանի Հանրապետության 20% կազմող բաժնեմասը:

2014-ին ընկերության կանոնադրական կապիտալի ՀՀ բաժնեմասը ամբողջությամբ օտարվեց «Գազպրոմ» -ին: Որոշումներով նախատեսված գործընթացները չիրականացվեցին, գույքը մնաց ամրակցված «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին եւ անհատույց օգտագործման պայմանագրերով տնօրինվում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից: 2004- ին էներգետիկայի բնագավառում տեխնիկական օգնության եւ դրամաշնորհների ծրագրերով ստացված գույքը նախատեսվել էր ներդնել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում: Այդ գործընթացը նույնպես չի իրականացվել եւ այդ գույքը մինչ այժմ անհատույց տնօրինվում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից:

Եւ կառավարության վաղվա նիստում որոշում կկայացվի այդ գազաբաշխիչ գազատարները ներդնել Երեւան ՋԷԿ-ի կանոնադրական կապիտալում` վերջինիս կողմից համապատասխան քանակությամբ հասարակ (սովորական) բաժնետոմսերի թողարկման եւ Հայաստանի Հանրապետության օգտին տեղաբաշխման եղանակով: Ապա` Երևանի ՋԷԿ-ն էլ իրեն սեփականությանն անցած գույքը կօտարի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին եւ ստացված միջոցներով կմարի վերջինիս հանդեպ իր կրեդիտորական պարտքից:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031