ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն օգոստոսի 9-ին եղել է ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասերից մեկում: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է բանակային երկրորդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասի սոցիալ-կենցաղային պայմաններին, զինծառայության կազմակերպման ընթացքին:
Զորամասում ՀՀ պաշտպանության նախարարը բարձրաստիճան զինվորականների և լրատվամիջոցների ներկայացուցիչների ուղեկցությամբ հետևել է զինծառայողների ցուցադրական վարժանքին, խորհրդանշական նվերներով խրախուսել է լավագույն զինծառայողներին:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը եղել է նաև առաջնագծի մարտական հենակետերում, զրուցել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների, սպայական կազմի հետ:
Հենց առաջնագծում Սեյրան Օհանյանն ամփոփել է զինված ուժերում 2016 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ընթացքում հայկական զինված ուժերի ձեռքբերումները, իրականացված աշխատանքները: Պաշտպանության նախարարն անդրադարձել է նաև ապրիլյան քառօրյա պատերազմից հետո կատարված եզրահանգումներին, դաշնակից և գործընկեր երկրների հետ ռազմական համագործակցությանը:
Կարդացեք նաև
ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանել է նաև լրագրողների հարցերին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ