Լրահոս
Օրվա լրահոսը

Մսուր-մանկապարտեզի աշխատակիցներից էլ առողջական վիճակի մասին տեղեկանք պետք է ունենան

Օգոստոս 10,2016 16:46

Երեխաների սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնների աշխատակիցները, որոնք անմիջականորեն իրականացնում են երեխաների խնամք ու սպասարկում, առողջական վիճակի պարտադիր զննություն չեն անցնում ի տարբերություն շուրջօրյա խնամք իրականացնող բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր եւ հատուկ տիպի հաստատությունների աշխատակիցների: Վաղը կառավարության նիստում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը որոշման նախագիծ կներկայացնի, համաձայն որի ցերեկային կենտրոնների աշխատակիցները նույնպես պետք է առողջության մասին տեղեկանք ունենան հակառակ դեպքում այդ հաստատություններում խնամվող երեխաների` տարբեր հիվանդություններով վարակվելու հավանականությունը մեծ է:

Խոսքը վերաբերում է այն կազմակերպությունների աշխատողներին, որոնք անմիջապես իրականացնում են երեխաների սպասարկումը:

Ըստ պարոն Ասատրյանի, նախագծի մշակումը պայմանավորված է երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներով:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031