Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

«Էրդողանին սխալ են թարգմանել, նա ներողություն չի խնդրել Պուտինից». Հակոբ Չաքրյան

Օգոստոս 10,2016 16:19

Վլադիմիր Պուտին-Ռեջեփ Թայիփ Էրդողան հանդիպումից հետո նույնիսկ չի վերացվել Ռուսաստանի կողմից Թուրքիայի քաղաքացիների նկատմամբ հունվարի 1-ից կիրառվող անցագրային ռեժիմը:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը թուրքագետ Հակոբ Չաքրյանը կարծիք հայտնեց, որ թեև թուրքական մամուլը հանդիպումը պատմական է համարել, բայց դրա  արդյունքում Էրդողանն այդպես էլ չհասավ իր նպատակին. «Թուրքիայի նախագահը նպատակ ուներ տնտեսաառևտրային, քաղաքական հարաբերությունները Ռուսաստանի հետ հասցնել նախկին մակարդակի: Բայց նա դա չի կարողացել անել, կողմերն ընդամենը պատրաստակամություն են հայտնել հարաբերությունների բարելավման հարցում: Մոտ երեք ժամ տևած հանդիպումից հետո Էրդողանի ընկճված տեսքն ու Պուտինին շռայլվող գովեստները նշանակում են, որ առանձնապես այդ հանդիպումը նրան չի բավարարել, քանի որ Էրդողանն ուզում է արագ վերականգնել հարաբերությունները»:

Ըստ թուրքագետի` Թուրքիայի նախագահն իր նամակում Պուտինից բառացի ներողություն չի խնդրել, այլ թարգամանական նրբություն կար, որը հաշվի չի առնվել. «Թուրքերեն մի բառ կար նամակում, որը թարգմանել էին «извините», բայց այն իրականում նշանակում է «простите»` թող ներող լինեն: Էրդողանն այդ արտահայտությունն է օգտագործել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031