Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը մերժեց Հովհաննես Հարությունյանին ազատ արձակելու դիմումը. «Ազատություն» ռադիոկայան

Օգոստոս 10,2016 15:24

Վերաքննիչ դատարանն այսօր մերժեց «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Հովհաննես Հարությունյանին ազատ արձակելու դիմումը։

«Առաջին ատյանի դատարանի կողմից երիտասարդին երկու ամսով կալանավորելու մասին որոշումն ուժի մեջ թողնելով՝ դատարանը քաղաքական որոշում կայացրեց», – «Ազատության» հետ զրույցում ասաց պաշտպան Արայիկ Պապիկյանը։

Պապիկյանի խոսքով՝ ինչպես առաջին ատյանի դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանը որևէ հիմնավորում չներկայացրեցին հրազենային ծանր վիրավորում ստացած Հովհաննեսին ճաղերի հետևում պահելու համար՝ պնդելով, թե մնալով ազատության մեջ, նա կխոչընդոտի նախաքննությանը։

Հարությունյանը մեղադրվում է շենքեր և շինություններ զավթելու և ապօրինի զենք տեղափոխելու և պահելու մեջ։

Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031