Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանը պատանյակ չէ, նա իրավունք ունի Պուտինին նման հարցեր տալու». Կարինե Գրիգորյան

Օգոստոս 10,2016 14:56

Քաղաքագետ Կարինե Գրիգորյանը չի բացառում, որ, իրոք, Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ և ոչ թե Վլադիմիր Պուտինի հրավերով է այսօրվա` Սարգսյան-Պուտին հանդիպումը տեղի ունենալու:

Թեև քննարկման հստակ օրակարգ չի հայտարարվել մինչ այս պահը, սակայն քաղաքագետը կանխատեսում է, թե ինչ հարցեր կարող են քննարկվել երկու նախագահների հանդիպման ժամանակ:

«Հայելի» ակում լրագրողների հետ հանդիպմանը քաղաքագետն այս առիթով մանրամասնեց. «Սերժ Ազատիչն այսօր առաջին հերթին ներքաղաքական հարցեր է քննարկելու, դա նորմալ է: Նա բարձրացնելու է նաև տնտեսական խնդիրներ, մասնավորապես, որ Հայաստանի կողմից ՌԴ-ին հանձնված տարբեր օղակներ չեն գործում այս ոլորտում, աշխատատեղեր չեն ստեղծվում: Կքննարկվի նաև  տարածաշրջանային իրավիճակը: Լեռնային Ղարաբաղի հարցը ևս արդիական է»:

Քաղաքագետը չի փորձում տրվել ասեկոսեներին, թե գուցե հանդիպման նախաձեռնությունն ամենևին էլ Սերժ Սարգսյանինը չէ, այլ Վլադիմիր Պուտինն է նրան «կանչել»՝ հաշվետու լիենլու: Քաղաքագետը հիմնվում է այն տեղեկատվության վրա, որին ինքն է տիրապետում, քանի որ ոչ հեռախոսազրույց է ունեցել, ոչ էլ «մոմ բռնել»: Ըստ նրա` լիովին տրամաբանական է, որ Սերժ Սարգսյանը, հաշվի առնելով ռուս-թուրքական հարաբերությունների ներկայիս փուլը, կարող էր նման նախաձեռնությամբ հանդես գալ. «Ի վերջո Սերժ Սարգսյանը մի պատանյակ չէ, նա երկրի ղեկավար է և երկրի համար է պատասխանատու: Նա իրավունք ուներ հանդիպել Վլադիմիր Պուտինին և հարցնել, թե ռուս-թուրքական հարաբերությունների այս փուլում ինչպես է տեսնում Հայաստանի ապագան: Նա նման հարցեր տալու իրավունք ուներ»:

Անդրադառնալով ռուս-թուրքական հարաբերություններին` Կարինե Գրիգորյանը Էրդողանի ոճը հին արևելյան համարեց ու նկատեց, որ Էրդողանի նամակն ավելին էր, քան ներողությունը: Մինչդեռ Պուտինն իրեն ավելի սառը և հեռավորության վրա է պահում:

Ըստ քաղաքագետի` այս իրավիճակում Հայաստանը մանևրելու ընդարձակ դաշտ ունի, ինչի անհրաժեշտությունը պետք է գիտակցի ՀՀ իշխանությունը:

Դառնալով հայ-ռուսական հարաբերությունների գործունակությանը` տիկին Գրիգորյանը նկատեց, որ այդ դաշտում լուրջ թերություններ կան, անգամ մշակութային համագործակցությունը արգասաբեր չէ: Օրինակ բերելով «Ռոսգոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության աշխատանքը, քաղաքագետը դա ոչ արդյունավետ գնահատեց ու նշեց. «Անգամ մշակութային ծրագրերը չեն աշխատում: Երկու-երեք տատիկ հավաքվում Պուշկինի օրեր են անում և ի՞նչ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Սամվել says:

    Տիկին Գրիգորյան,կներեք,բայց երևի Դուք տեսողության հետ կապված խնդիրներ ունենք,կամ էլ շատ լավ քաղաքագետ եք:Ամբողջ աշխարհը լավ տեսավ թե ինչպես պ-ն Պուտինը նետվեց Էրդողանի գիրկը,բառիս բուն և փոխաբերական իմաստով:ԵՎ հետո,լավ քաղաքագետը պետք է կարողանա կարդալ գրվածի և ասվածի տողատակերը,հանդիպման մասնակիցների դեմքի արտահայտությունները,միմիկան,ժեստերը,որոնք երբեմն ավելի կարևոր են և ավելի շատ բան են ասում,քան բազմաթիվ ստորագրություններով հաստատված պայմանագրերը:Այնպես որ պետք չէ,ինչպես ասում են, ԼՈ-ԼՈ ԿԱՐԴԱԼ: Իսկ Հայաստանին,ինչպես միշտ փորձում են տալ մատաղացու գառնուկի կարգավիճակ,իր բոլոր հետևանքնորով:

  2. Աննա says:

    Կարինե Գրիգորյան, ձեր ելույթը համապատասխան մարմինները գնահատեցին: Не пропадет ваш скорбный труд. И дум высокое стремленье.

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031