Լրահոս
Օրվա լրահոսը

«Վիտալի Բալասանյանը միջնորդից դարձավ իշխանության տեսակետը պարտադրող կողմ». Արա Պապյան

Օգոստոս 10,2016 14:02

Այսօր «Հայելի» ակումբում «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը, խոսելով Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի բացատրությունների մասին, որ «Սասնա ծռերը» ձայնագրությունը մոնտաժել են, ասաց. «Իմ տպավորությունը միշտ այն է եղել, որ նախագահի խոստումը՝ հանդիպելու Սեֆիլյանի հետ, միշտ եղել է: Այնպես չի եղել, որ խոստացա, հետո իմ խոստումից հետ կանգնեցի: Ես չգիտեմ ինչ նկատի ունի Բալասանյանը, բայց եթե նախագահը խոստում տվել է՝ իր խոստումը պետք է կատարի»:

Մեր դիտարկմանը, որ Վիտալի Բալասանյանը բացատրեց, որ Ժիրայր Սեֆիլյանն ասել է, որ պետք է Սասնա ծռերին ասի զենքերը վայր դրեք, որը նա չի արել, դրա համար հանդիպումը չի եղել՝ Արա Պապյանն արձագանքեց. «Էլի չգիտենք՝ Սեֆիլյանի ասելո՞վ են դրել, թե՞ առանց Սեֆիլյանի ասելու են դրել, հակասական լուրեր կան»:

Ըստ Արա Պպայանի՝ Վիտալի Բալասանյանը հայտնվել է անհարմար վիճակում. «Վստահ եմ, ինքը ամենասկզբից ցանկություն է ունեցել արյունահեղությունը կանխել: Ինքը հայտնվել է մի դերի մեջ, երբ ինքը միջնորդից վերաճեց ու դարձավ իշխանության տեսակետը պաշտպանող ու պարտադրող կողմ: Ինքը պիտի պահպաներ մի փոքր չեզոքություն: Եթե դու միջնորդ ես, գոնե պիտի հասնես այն բանին, որ ինչ-որ հարցերում երկու կողմն էլ զիջումների գնան: Այսօրվա վիճակում մենք իշխանություններից որեւէ զիջում չենք տեսել»:

Մեր դիտարկմանը՝ իրենց տեսակետով, զիջումն այն է, որ դասական տարբերակով հենց սկզբից չեն գրոհել՝ Արա Պապյանը չհամաձայնեց. «Դասական տարբերակով իշխանությունը եթե կարողանար գրոհել՝ կգրոհեր: Մի մոռացեք, որ հենց առաջին օրը ՊՊԾ գնդի վրա գրոհ է կազմակեպվել: Դրա մասին շատ չեն խոսում: Այդ գրոհի հետեւանքով ծանր վիրավորվել է գնդացրորդը, մտել են, փորձել են գրավել՝ չեն կարողացել: Իրենք հենց առաջին օրն են հասկացել, որ եթե գնան այդպես ճակատային գրոհի՝ շատ մեծ զոհերի կբերեն: Դրա համար են գնացել բանակցությունների: Դա լավություն չի, տակտիկական հարց է: Ներքին զորքերը փորձել են մինչեւ այս ամեն ինչը նախագահին հասնելը տեղում հարցերը լուծել եւ ասել՝ հարցերը լուծված են, բայց չեն կարողացել, հետո անցել են շրջափակման»:

Արա Պապյանը զգուշացրեց, որ եթե իշխանությունների կողմից զիջումներ չլինեն, որեւէ մեկը չի կարող բացառել, որ վաղը էլի տեղի կունենա նման դեպքերի կրկնություն. «Այդ դեպքում մյուս զինյալ խումբը լինելու է արդեն շատ ավելի կոշտ եւ արնախում: Նրանք, եթե տեսնեն սրանց ճակատագիրը՝ չեն հանձնվի այլեւս: Նախադեպեր է պետք ստեղծել, որպեսզի նման բաներ չկրկնվեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Օգտակար կը լինի որ երբեմն յիշեցնէք թէ այս անհատը ՀՀ դեսպան եղած է, ճոխ երկրի մը մօտ, վեց տարիներ: Իր այդ պաշտօնի օրերին, երեւի իշխանութիւնը անթերի էր:

    Վիտալի Բալասանյանը պարզապէս իրողութիւններ ճշտեց, սրբագրեց: Բացայայտելով Խորենացի փողոցի շաղգամակերների սուտերը:

    Ժողովուրդը շատ լաւ գիտէ թէ ով է Վիտալի Բալսանյանեը, եւ անոր հարվածել ջանալով, այսպիսի անձիք միայն իրենք իրենց են վնասում:

  2. Armine G says:

    Վիտալի Բալսանյանը բացարձակ սուտ խոսեց հենց մենակ ասելով որ իշխանությունները հաց ու ջրով ապահովել են Սասնա ծռերին: եթե հաց ու ջրով ապահովել էին , ինչու՞ Արթուրը իր կյանքը վտանգելով ուտելիք հասցրեց Սասնա ծռերին: դեռ մի բան էլ ուտելիք հասցնողին էին ուզում վերացնեին : դեռ չհաշված որ տղաներին էլ դիպուկահարները հերթով տապալում էին:

    Ամոթ քեզ!!!!!!! Վիտալի Բալսանյան! «Արցախի հերոս » բայց ոչ Ազգի հերոս :

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031