Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կոչ ենք անում ազատ արձակել «Ժառանգություն» կուսակցության երեք անդամներին»

Օգոստոս 10,2016 13:47

«Ժառանգություն» կուսակցության հայտարարություն

Մինչ Հայաստանի քաղաքական կուսակցությունները պատրաստվում են 2017-ի գարնանը նախատեսված խորհրդարանական ընտրություններին, ԱԺ երկու գումարումներին  խորհրդարանում Հայաստանի ընդդիմությունը ներկայացրած «Ժառանգություն» կուսակցությունը վերածվել է իշխանական հարձակումների առանձնակի թիրախի: «Ժառանգության» վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, մամլո խոսնակ Դավիթ Սանասարյանը եւ քաղհասարակության հետ կապերի պատասխանատու Հովսեփ Խուրշուդյանը մնում են անազատության մեջ` սպասելով դատավարության, որտեղ զանգվածային անկարգություններ հրահրելու շինծու եւ անհիմն մեղադրանքներով նրանց կարող են դատապարտել 4-10 տարի պատժաչափերով ազատազրկման:

Մինչդեռ հասարակությունը լայնորեն տեղյակ է եւ մամուլի անդրադարձերը հաստատում են հակառակ պատկերը. այս անձինք եղել են առաջին գծում` հանդարտեցնելով կրքերը ավելի ագրեսիվ դարձող ոստիկանության եւ ցուցարարների միջեւ: Մեր կուսակցության այս երեք առանցքային գործիչների ձերբակալությունը (եւ հետագա կալանավորումը) կաթվածահարման է ուզում հասցնել մեր գործունեությունը եւ կարող է իմաստազուրկ դարձրել մեր մասնակցությունը առաջիկա ընտրություններին, արդեն այս պահից խեղելով այդ ընտրություններն ընդհանրապես:

Մենք կոչ ենք անում ազատ արձակել «Ժառանգություն» կուսակցության երեք անդամներին, ինչպեսեւ Հանրապետությունում առկա բոլոր քաղբանտարկյալներին: Առանց այս քայլի եւ առաջիկա ամիսներին երկրի քաղաքական կյանքը վերափոխելուն միտված արմատական այլ միջոցառումների, Հայաստանի ընդդիմությունը առավելևս դուրս կմղվի ընտրական գործընթացներից` սահելով դեպի ավելի անկանխատեսելի պայքարի մեթոդներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031