Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում առեւտրի ծավալները նվազել են. «Ժողովուրդ»

Օգոստոս 10,2016 11:55

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա հունվար-հունիսին մանրածախ առեւտրի ծավալները 4,3 տոկոսով նվազել են: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի հետ:

– Պարոն Մակարյան, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանում առեւտրի ծավալները 0.3 տոկոսով նվազել են։ Ձեր կարծիքով՝ ինչո՞վ է դա պայմանավորված։

– ՀՀ կառավարությունը 112 հազար ընտանիքների էլեկտրաէներգիայի վարձը թեկուզ 1000 դրամով սուբսիդավորում է։ Սա նշանակում է, որ առնվազն 400 հազար մարդ գտնվում է խորը աղքատության մեջ։ Դրա համար էլ, բնականաբար, առեւտրի ծավալները պետք է նվազեն։ Մյուս կողմից միգրացիայի տեմպերը չեն նվազել։ Պետք է հաշվի առնենք, որ Հայաստանում այս կես տարին շատ լարված անցավ, եւ դա չէր կարող առեւտրի կամ բիզնեսի վրա չազդել։ Բացի այս՝ տուրիզմը սկսվեց լավ տեմպերով, բայց նվազեց։ Այդ մասին քիչ են ասում, բայց ռուսական տուրիզմը շրջվեց դեպի Թուրքիայի կողմը, եվրոպականը ապրիլյան դեպքերից հետո կասեցվեց, դանդաղեց։ Ներմուծման ծավալներն էլ նվազում են երկու պատճառով, նախ՝ ժողովրդի քանակն է պակասել, ապա՝ գնողունակությունն է ընկել, հետեւաբար այդքան ներմուծման կարիք այլեւս չկա։ Երկրորդ՝ որոշ ներմուծողներ սկսել են այստեղ արտադրություններ հիմնել եւ որոշակի քանակ կարող են տեղում արտադրել։ Այս բոլորը էականորեն ազդում են, բայց այս տարին տնտեսական առումով Հայաստանը հաջող կփակի։

– Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ավտոմեքենաների առեւտրի ծավալները 9 տոկոսով ավելացել են։

– Ավտոմեքենաները, բնականաբար, Ռուսաստանից ներկրելը ձեռնտու է։ Հայաստանը դոլարային գոտում է գտնվում։ Այստեղ քաղաքացիների մեծ մասի ավանդները դոլարով պահվում են կա՛մ տներում, կա՛մ բանկերում։ Ռուսաստանից դոլարով մեքենա գնելը շատ ձեռնտու է, որովհետեւ այսօրվա ինֆլյացիայի պայմաններում մեքենան շատ էժան գին ունի այնտեղ։ Եւ քանի որ մաքսային միության շրջանակներում տեղափոխությունը ազատ է, առանց արգելքների է եւ ավելորդ ծախսեր չի պահանջում, հետեւաբար Ռուսաստանից ավտոմեքենա բերելը ձեռնտու է։ Դեռեւս Հայաստանում շատ ընտանիքիներ կան, որոնք ունեն հին արտադրության մեքենաներ, հիմա դրանցից հրաժարվում են եւ առիթից օգտվելով՝ Ռուսաստանից 2000, 3000-4000 դոլարով ներկրում են։ Ի դեպ, կան նաեւ տաքսի ծառայություններ, որոնք նույնպես Ռուսաստանից են ներկրել ավտոմեքենաներ։

Զրուցեց Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031