ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման շուրջ Երեւանում հուլիսի 17-ից 31-ը տեղի ունեցածը, ինչպես ցանկացած իրադարձություն, անհրաժեշտ է գնահատել արդյունքներով։
ՊՊԾ գունդը «Սասնա ծռերի» կողմից գրավելու պատմության արդյունքում Հայաստանն ունեցավ երկու զոհ, հարյուրից ավել վիրավորներ, որոնց թվում 17 տարեկան մի պատանի մեկ աչքը կորցրեց, հարյուրից ավել քաղբանտարկյալներ, որոնց թվում են քաղաքական գործիչներ, քաղաքացիական ակտիվիստներ, նախկին ազատամարտիկներ եւ այսպես շարունակ։ Հայաստանի ղեկավարությունը պաշտոնանկ արեց իրավապահ համակարգի երկրորդ օղակի ղեկավար կազմի մի քանի ներկայացուցիչների, հերթական անգամ հայ հանրությունն արձանագրեց, որ Հայաստանի ներկա իշխանությունների համար բարձրագույն արժեքն իրենց պաշտոնները պահպանելն է, իսկ ՀՀ քաղաքացու կյանքն ու առողջությունը նրանց համար մանրադրամի արժեք անգամ չունի։
Հայաստանի հանրային գիտակցության մեջ ձեւավորված կարծրատիպ է դարձել այն միտքը, որ իշխանության դեմ ուղղված ցանկացած գործողություն ողջունելի է։ Ենթադրվում է, որ այն թուլացնում է իշխանություններին՝ մոտեցնելով այդքան բաղձալի իշխանափոխությունը։ Իսկ այն տարբերակը, որ իշխանությունների դեմ ուղղված որոշ գործողություններ վերջիններիս համար կարող են ձեռնտու լինել, նույնիսկ եթե այն ազնիվ մղումներով թելադրված լինի, քննարկման առարկա չի էլ դառնում։ Մարդիկ չեն ցանկանում հավատալ, որ օր ու գիշեր, անդադար Սերժ Սարգսյանին հայհոյող, իր կեցվածքի համար պարբերաբար բռնության եւ բանտարկության ենթարկվող քաղաքական գործիչը կամ քաղաքացիական ակտիվիստն իր գործողություններով ակամա սպասարկում է իշխանությունների շահերը։ Սակայն ողջ դժբախտությունը հենց այն է, որ Հայաստանի ընդդիմադիր դաշտի խաղացողների մեծ մասն իրենց գործողություններով ակամա հետաձգում են իշխանափոխությունը։
Ինչպես, բացատրենք։ Երբ հարթակներից քաղաքական խոսք է հնչում՝ հստակ ծրագրով ու ապագայի տեսլականով, հրապարակում մարդկանց թիվն աճում է, իսկ առանց քաղաքական խոսքի հրապարակը անմիջապես դատարկվում է, եւ էական չէ, թե բանախոսներն իշխանությունների հասցեին որքան կոշտ որակումներ կհնչեցնեն:
Կարդացեք նաև
Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում