The Hollywood Reporter-ի փոխանցմամբ, կլիմայի գլոբալ փոփոխությունների մասին պատմող «Կրիտիկական կետ» ֆիլմը ներկայացվել է Տորոնտոյի միջազգային կինոփառատոնին: Ֆիլմի ռեժիսորն է հանրահայտ կինոդերասան Լեոնարդո Դի Կապրիոն, որը հայտնի է բնապահպանական նախաձեռնություններով:
Toronto Sun-ի տեղեկացմամբ, հոլիվուդյան աստղի հետ համահեղինակ է մեկ այլ աստղ օսկարակիր դերասան Ֆիշեր Սթիվենսը: Երկու ճանաչված դերասանները ֆիլմում արծարծել են իրենց մտահոգությունները՝ կլիմայական փոփոխությունների վերաբերյալ: Ի դեպ, Դի Կապրիոն այդ մասին բարձրաձայնել էր նաեւ այս տարի՝ իր բաղձալի «Օսկարը» ստանալիս:
Լուսանկարը՝ laweekly.com-ի
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ