Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյան. «Սպառազինության ներկրումը ընթացքի մեջ է եւ իրականանում է»

Օգոստոս 09,2016 23:01

«Ընդհանուր առմամբ հայկական բանակի սպառազինության եւ ռազմական տեխնիկայի արդիականացման խնդիրները Հայաստանի Հանրապետության եւ նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության գերակա խնդիրներից են, եւ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակական են»,- օգոստոսի 9-ին Հայաստանի սահմանագծի հյուսիս-արեւելյան հատվածի դիրքերից մեկում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Seyran 3

Նա ընդգծեց, որ այդ խնդիրները, որոշակի գաղտնիություն են պարունակում. «Ես կխնդրեի, որպեսզի մեր հանրությունը վստահի ռազմաքաղաքական ղեկավարությանը, որ իրենք զբաղվեն այդ հարցով»:

Անդրադառնալով Ռուսաստանի Դաշնության վարկի տրամադրմանը, որի շրջանակներում պետք է ձեռք բերվի սպառազինություն եւ ռազմական տեխնիկա՝ Սեյրան Օհանյանը ասաց, որ պայմանագրերը գրեթե ամբողջությամբ կնքված են, ներպետական բոլոր գործընթացներն ավարտված են. «Դուք պետք է հասկանաք, թե ինչ է նշանակում վարկի տրամադրում, վարկով համապատասխան միջոցների ձեռք բերում եւ կանխիկ միջոցներով ձեռք բերում, որտեղ որ համապատասխան ընթացակարգեր կան: Ամբողջությամբ այդ համաձայնեցումները կան, աշխատանքները ընթացքի մեջ են: Դեռ ավելին՝ առկա միջոցներից եւ նախկինում ձեռք բերած միջոցներից՝ ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում սպառազինության ներկրումը ընթացքի մեջ է եւ իրականանում է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031