Գեւորգ Քոչարի եւ Միքայել Մազմանյանի կողմից 1932թ. նախագծված Սեւանի գրողների ստեղծագործական տունը նոր շունչ կստանա հանրահայտ «Գեթթի» հիմնադրամի (Getty Foundation) շնորհիվ: Այս մասին «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց համադրող, արվեստի քննադատ, Արվեստի քննադատների Հայաստանի ազգային ասոցիացիայի նախագահ եւ Սեւանի գրողների հանգստյան տան վերականգնման նախագծի գիտական ղեկավար Ռուբեն Արեւշատյանը:
Նրա ձեւակերպմամբ, Սեւանի գրողների ստեղծագործական տունը հայտնի կառույց է, որի վերաբերյալ ինքը հետազոտություններ է կատարել դեռեւս 2004-2005 թթ: Սակայն, բարձր միջազգային հանրայնություն շենքը սկսել է ձեռք բերել 2012 թ.-ից` հայտնվելով Վիեննայում կայացած ճարտարապետական ցուցահանդեսի գիրք-ալբոմի շապկին:
«Այդ շենքով սկսվում էր ողջ Սովետական մոդեռնիզմի 20-րդ դարի 2-րդ կեսի պատմությունը: Այդ ժամանակվանից ամեն օր «դրսից» խմբեր էին գալիս շենքը նայելու: Իմիջիայլոց, հենց 2012թ Վիեննայում կայացած Ճարտարապետական կոնգրեսը ընդունեց խորհրդային մոդեռնիզմի կառույցների պահպանման վերաբերյալ հայտնի բանաձեւը, որը պարբերաբար մեջտեղ ենք բերում, երբ խնդիր է առաջանում այս կամ այն շենքի փրկության հետ կապված, օրինակ` Զվարթնոց օդանավակայանի եւ այլնի»,- ասում է մեր զրուցակիցը:
Կարդացեք նաև
Մանրամասները` օգոստոսի 10-ի տպագիր «Առավոտում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ