Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

«Մենք անհանգստանալու բան ունենք». Վարդան Բոստանջյան

Օգոստոս 09,2016 22:45

«Խոշոր երկրների հետ գործ ունենք՝ ի դեմս ՌԴ-ի, Իրանի եւ Ադրբեջանի: Բնականաբար, իրենց տնտեսական շրջանառության համար եւ հաղորդակցման համար պետք է որոշակի նախածեր ու ծրագրեր իրականացնեն, որոնց մեջ մտնում է տրանսպորտային կապի՝ երկաթգծի կառուցումը: Մենք մտավախություն ունենանք, թե չունենանք՝ տարածաշրջանային զարգացման տեսանկյունից դա առ ոչինչ է իրենց համար: Մենք անհանգստանալու բան ունենք»,- մեզ հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց ԲՀԿ անդամ, տնտեսական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը՝ խոսելով ՌԴ-Ադրբեջան-Իրան տարածաշրջանային նոր ձեւաչափի մասին:

Ըստ նրա, այնպես է ստացվում, որ Հայաստանի դերը, որպես տարածաշրջանում խաղացող երկիր, փոքրանում է. «Դրանով է պայմանավորված, որ մեր արտաքին քաղաքականության առումով ինչ փոքր ռեզերվներ էլ ունենք, մենք վախվորած ենք օգտագործում՝ այլ երկրներին իբր չնեղացնելու կամ զայրույթը չառաջացնելու համար»:

Վարդան Բոստանջյանի կարծիքով, Ադրբեջան-Իրան երկաթգծի կառուցումը Հայաստանին որոշակի մեկուսացման մեջ է գցելու. «Բայց դա վերջնական ամրագրել չի կարելի, որովհետեւ երկրները միշտ այլընտրանքային տարբերակներ ուզում են ունենալ: Ոչ մի իրեն հարգող երկիր մի տարբերակից կախված չի մնա: Դա վերաբերում է  ոչ միայն տրանսպորտային ուղիներին, այլ ցանկացած ստրատեգիական ռեսուրսի: ՀՀ-ն, այդ առումով, իմ համոզմամբ, դեռեւս ունի հնարավորություններ իր դերը բարձրացնելու տարածաշրջանում՝ իր տրանզիտ հնարավորությունները օգտագործելով: Մենք կարող ենք տարածաշրջանում որոշակի հարցերում դեռեւս ունենալ մեզ համար նպաստավոր վիճակներ»:

Երբ Թուրքիայի եւ ՌԴ-ի հարաբերությունները վատացան, մենք կարծես չարախնդում էինք, ասես մեզ համար լավ էր լինելու: Իսկ այսօր Պուտինն ու Էրդողանն իրար ներել ու ջերմորեն ողջունում էին: Վարդան Բոստանջյանի խոսքերով՝  «Հայ մենթալիտետի խոցելի կողմը միշտ դա է եղել: Մենք միշտ ուզում ենք ուրիշի վատով ուրախանալ: Անկախ նրանից՝ ՌԴ-Թուրքիա հարաբերությունները լավացան, վատացան, մենք պետք է մեր քաղաքականությունը պատվախնդիր, հստակ ունենանք, այնպես, որ մենք հարգանքի արժանանաք: Փոքր երկիր լինելով, ստրատեգիական բնույթի ռեսուրսներ չունենալով՝ հասկանալի է, որ մեծ խաղերի մեջ մտնել հնարավոր չի, բայց միաժամանակ կարելի է շատ պատվախնդիր մոտեցում հանդես բերել պետական առումով, որ հարգված լինենք, ոչ թե այնպիսի երկիր լինենք, որ որեւէ մեկը չմտածի՝ գոյություն ունի՞ Հայաստանի հանրապետություն, թե՞ չէ»:

Այս թեմայով թե ինչ է հիշեցնում Սերժ Սարգսյանին ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանը,  ինչու մենք հետաքրքիր գործընկեր չենք համարվում ու դուրս ենք մնում տարածաշրջանային  զարգացման ծրագրերից՝ այս ամենի մասին կարդացեք «Առավոտի» վաղվա համարում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031