Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրության գլուխներն ըստ Աշոտ Մանուչարյանի

Օգոստոս 09,2016 22:20

Ազատության հրապարակում այսօր էլ հանրահավաքը սկսվեց նույն ժամին` փոքրաթիվ քաղաքացիների մասնակցությամբ:

«Ղարաբաղ կոմիտեի» անդամ Աշոտ Մանուչարյանը կրկին ելույթ ունեցավ. Այս անգամ փորձում էր վերլուծել Սահմանադրությունն ըստ գլուխների:

Առաջին գլխի հիմքը պայմանականորեն, ըստ նրա, մարդն է. «Գալիս են հատուկ ջոկատայինները, «Սասնա ծռեր» խմբի տղաները զենքը  վայր են դնում, հատուկ ջոկատայիններից մեկի կողքով, երբ անցնում է խմբի  ամենատարեց ազատամարտիկը՝ Դեդը, պտտվում ու հարցնում է՝ բալա երեւանցի՞ ես, այո՛, պապի, պատասխանում է հատուկ ջոկատայինը: Թվում է, թե մանրուք բան է, բայց նայեք այսօրվա աշխարհի չափանիշներով:

Տեռորիստը դիմում է հատուկ ջոկատայինին, բալա է ասում, իսկ հատուկ ջոկատայինը պատասխանում է՝ պապի, երկուսն էլ կեցցեն, երկուսն էլ ծնեցին այն, ինչ կոչվում է  հայ մարդ»:

Պարոն Մանուչարյանը հիացած մի այլ դեպք էլ պատմեց, երբ, ըստ նրա, հատուկ ջոկատայինը մոտենում է  «Միայնակ գայլին» ու ասում՝ ամբողջ կյանքը երազել է նրա  ձեռքը սեղմել. «Սեղմում է  հանցագործի ձեռքը, որովհետեւ նա հանցագործ չէ, այլ՝ հայ մարդ է»:

Ըստ նրա, ՀՀ Սահմանադրությունը չի կարող գրվել արտասահմանում, գրասենյակներում, օտարերկրացիների կողմից, այն կարող է գրել միայն հայ ժողովուրդը, որովհետեւ. «Մենք ծուռ ենք, «Սասնա ծռեր ենք»:

Ըստ նրա, Սահմանադրության երկրորդ գլխի հիմքում մեր թշնամին է. «Մենք ունենք այս աշխարհում մի թշնամի. «Սասնա ծռերը» կարդացեք ու կգտնեք այդ թշնամուն, դա մանրիկ մարդն է, այն մարդը, որի փոքր եսը կառավարում է  իր կյանքը»:

Պարոն Մանուչարյանի խոսքով, չպետք է թույլ տալ, որ քաղաքական գործիչները կառավարվեն ու տարվեն իրենց եսով, նա նաեւ կոչ արեց հավաքվածներին՝ հենց այսօրվանից ուրիշ ձեւով կազմակերպել իրենց կյանքը, հիանալ միմյանցով եւ չկենտրոնանալ միմյանց թերությունների վրա:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Ան որ ինքզինք «Սասնա Ծռերի» հետ կը նոյնացնէ համարում է ուրեմն թէ ինք դիւզազներգական հերոս մըն է: Կիսաստված մը:

    Սա որքա՜ն համեստութիւն…

    (Ասի ըսած, եկէք մի հատ ել յիշենք թէ այժմ որոնց ձեռքն է գտնվում Սասունը… Եթէ մի քիչ նվազ «ծուռութիւն» ընէինք հատկապէս այդտեղ, եւ մի քիչ աւելի խելք գործածէինք, թերեւս տարբեր կ’ըլլար այժմ այդ կացութիւնը եւս… )

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031