Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի նիստ: Հանձնաժողովը քննարկել է Պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի ընդունած որոշումների դեմ մեկ հայտ: Քննարկելով ներկայացված հիմնավորումներն ու փաստարկները՝ հանձնաժողովը որոշել է բավարարել ֆիզիկական անձի բողոքը:
ՀՀ կառավարություն