Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանն ու Պուտինը փոխադարձ սիրալիրություններով են փոխանակվել. մանրամասներ երկու նախագահների հանդիպումից

Օգոստոս 09,2016 17:36

Ռուս-թուրքական հարաբերությունների 8-ամսյա «սառեցումից» հետո, որը վրա էր հասել թուրքական զինուժի կողմից ռուսական Սու-24  ինքնաթիռի խոցման հետեւանքով, այսօր  Սանկտ- Պետերբուգում`  Կոնստանտինովյան պալատում,  տեղի ունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ` հանդիպումը սկսվել է ձեռքսեղմումով: Հանդիպմանը մասնակցել են ռուսական կողմից ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ նախագահի խորհրդական Յուրի Ուշակովը եւ այլոք: Թուրքական կողմից` փոխվարչապետ Մեհմեդ Շիմշեկը, Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն եւ այլք:

Երկու նախագահների հանդիպումը հնարավոր եղավ այն բանից հետո, երբ Էրդողանը նամակ հղեց Վլադիմիր Պուտինին, որով ներղություն էր խնդրում խոցված ինքնաթիռի համար:

Հուրիեթը, հղում կատարելով դիվանագիտական իր աղբյուրին, տեղեկություն է տարածել, որ Էրդողանի նամակում ներողություն բառը ռուսերեն էր:

Հանդիպման ընթացքում Վլադիմիր Պուտինը դատապարտել է Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը՝ հայտարարելով, որ Ռուսաստանը մշտապես դեմ է եղել ամեն տիպի ոչ սահմանադրական գործողություններին:

Պուտինը հայտարարել է, որ Էրդողանի այցը վկայում է երկխոսության վերսկսման մտադրության մասին:

RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝  Թուրքիայի նախագահը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահին նման հանդիպման հնարավորության համար և հայտարարել, որ համագործակցությունը օգտակար կլինի նաև տարածաշրջանային խնդիրների լուծման համար:

Էրդողանը հայտարարել է, որ ռուս-թուրքական հարաբերությունները մտել են դրական հուն:

Նշենք, որ Էրդողան-Պուտին հանդիպումը արևմտյան մամուլում բնութագրվում է այսպես, թե այն մտահոգել է արևմուտքին: Օրինակ` նման խորագրով հոդված է հրապարակել «Financial times»-ը:

«Wall Street Journal»-ը  հանդիպումը դիտարկում է Թուրքիայի տնտեսական շահերի համատեքստում: Մասնավորապես այն, որ Էրդողանին մտահոգում են Թուրքիայի` տնտեսական խնդիրները և արտասահմանյան ներդորղների կորուստները: Ուստի Էրդողան-Պուտին հանդիպումից թուրք չինովնիկները նաև սպասում են ոչ միայն աշխարհաքաղաքական լուծումներ, այլև բիզնես ոլորտին առնչվող խնդիրների լուծում:

Պատրաստեց Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Երբ մոսկվաբնակ բարեկամս մեր զրույցում ասաց տեսար Ուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները որքան վատացան,ես նրան պատասխանեցի ռուսական ասացվածքով,,любимые бранятся-тешатся,,ասելե թե այդ վիճակը երկար չի տևի,որովհետև թուրքերը կարողանում են պետք եղած պահին փոխել իրենց կաշին/ի տարբերություն մեզ/:
    Հիմա էլ ասում եմ՝այս բարեկամությունն էլ երկար չի տևի՝ԱՄՆ-ն և Եվրոպան ավելի բարձր գին կտան և Թուրքիային հետ կխլեն ռուսական գրկից,ինչպես 1920թվականին:Ուղղակի ռուսները սիրում են խափվել իրենց նախապապերից:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031