Անսպասելի, կամ արհեստականորեն «Սասնա ծռերն» մինչեւ հանձնվելն իրենց քննադատության սլաքն ուղղեցին ընդդեմ Ռուսաստանի, «ապագաղութացման» մասին սկսեցին խոսեցին: Ինչո՞վ կարելի է դա բացատրել, այս հարցն ուղղեցինք Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Աղասի Ենոքյանին:
«Սա իսկապես հետաքրքիր էր, որ այսքան տարիների ընթացքում Նախախորհրդարանի գործունեության մեջ առաջին անգամ քաղաքական տեքստ հայտնվեց: Ընդդեմ Ռուսաստանի չէր խոսվել նրանց ոչ մի հանրահավաքում, ՌԴ-ի դեմ չէր խոսվում «Սասնա ծռերի» զինված գործողության օրերին` մինչեւ վերջին օրը: Մի քանի պատճառներ կարելի է բերել: Կարծում եմ, նրանք վերջին օրերին հասկացան, որ զինված գործողությունից հետո Ռուսաստանը կտրուկ հանդես եկավ նրանց դեմ` կոչ անելով իշխանություններին անմիջապես սկսել նրանց չեզոքացնելու օպերացիան, մյուս կողմից իհարկե, նրանք ցանկացան այս ամենի մեջ դնել քաղաքական բովանդակություն, եւ երրորդը` առաջին անգամ խոսելով քաղաքական տեքստով, այս գործողությունից նրանք թողեցին մի լուրջ բիծ` թույլ տալով հնչեցնել ենթադրություններ, թե իբր այս ամենը կազմակերպված էր Արեւմուտքի կողմից:

Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Աղասի Ենոքյանը
Մինչդեռ իրականում մենք տեսնում ենք, որ «Սասնա ծռերի» գործողություններից շահում են զուտ Ադրբեջանն ու Ռուսաստանը, քանի որ մի կողմից թուլանում է Սերժ Սարգսյանը, մյուս կողմից թուլանում է Հայաստանի հանրապետությունը եւ նրա հետ շատ ավելի հեշտ է խոսել: Մյուս կողմից, անլուրջ է անգամ այն արգումենտները, թե` ահա, Սերժ Սարգսյանի առաջ հայտնվեց լուրջ ընդդիմախոս, եւ նա բանակցություններում կարող է ցույց տալ, թե` տեսեք, արմատական դիրքերից հանդես եկողներ կան, բայց նրանց բոլորին Սերժ Սարգսյանն արդեն ձերբակալել է, արդեն չկա այդ ուժը», նշեց մեր զրուցակիցը:
Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Աղասի Ենոքյանի հետ հարցազրույցը կարդացեք օգոստոսի 10-ի տպագիր «Առավոտ»-ում:
Կարդացեք նաև
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Անտեղյակի տպավորություն եք փորձում թողնել,պարոն Եգորյան, բայց և՛ Նախախորհրդարանի, և՛ Հիմնադիր Խորհրդարանի փաստաթղթերում ներկայացված է Նոր Հայաստանը նորգաղութատիրական ճիրաններից ազատելու քայլերի մասին: Ինչ վերաբերում է Ադրբեջանի և Ռուսաստանի շահելու մասին ձեր սխալ կարծիքին, կասեմ,որ ինչքան շուտ ազատվենք այս թույլ ու վախկոտ նախագահից, այնքան լավ հայ ժողովրդի համար: Հայաստանին՝ դրությունից հաղթանակով դուրս գալու համար օր առաջ հարկավոր են ներքին համակարգային փոփոխություններ, արդարության հաստատում: Ա՛յս դեպքում աշխարհը կհարգի մեզ…
Եվ, դու՞, Բրուտոս…Մի՛ դարձեք բրուտոսներ…
ՀՀԿ բանդայի ու բանդայի ղեկավարի գործողություններից տուժում է Հայ Ժողովուրդը Հայաստանում Արցախում Սփյուռքում: