Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից գրեթե տասն օր հետո «Սասնա ծռեր» խմբի անդամներին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանի 48-ամյակի առթիվ ընկերները և նրա արարքով հիացած քաղաքացիները մի քանի ծննդյան տորթ էին այսօր բերել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ Սարգսյանին փոխանցելու համար:
«Նուբարաշեն»-ի անցակետում, որտեղ ընդունում են կալանավորների հարազատների կողմից բերվող սնունդը, տորթը հանձնվեց սնունդն ընդունող ՔԿՀ ծառայողներին, որոնք էլ կփոխանցեն Արթուր Սարգսյանին:
Տորթի վրա, որը փոխանցեցին Արթուր Սարգսյանին, գրված էր. «Հաց բերող Արթուրին ծննդյան օրվա առթիվ»:
Սամվել Թադևոսյանը Արթուր Սարգսյանի երկար տարիների ընկերն է՝ միասին կանգնում են Վերնիսաժում, վաճառում իրենց ձեռքով պատրաստված փայտյա իրեր: Ասում է՝ չէր սիրում, որ իրեն զանգում, շնորհավորում էին ու անջատում էր հեռախոսը: Նրա խոսքով, ամոթ է, որ սոված մարդկանց հաց հասցրած իր ընկերոջը դատում են, մեղադրում են ծանր հանցանքի մեջ:
Կարդացեք նաև
«Ամոթ ա, հաց տանողին չեն ձերբակալում, փոխեք նրա խափանման միջոցը», -այսօր կալանավայրի դիմաց լրագրողների հետ ճեպազրույցում իրավապահներից խնդրեց Թադևոսյանը: Ներկայացնելով ընկերոջ առողջական վիճակը, Թադևոսյանն ասաց, որ Արթուր Սարգսյանն ունի մի շարք խնդիրներ՝ ճողվածք, որը գոտիով է կապվել, «վիզը կապած է մարմնին, գլուխը չի կարողանում թեքել»:
Մյուս ընկերը՝ փայտարվեստի վարպետ Արմեն Խաչատրյանը ասաց, որ փորձելու են այնպես անել, որ իրենց ընկերը «Ավրորայի հերոսի» թեկնածու ներկայացվի:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: