Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դավիթ Սանասարյանը բժշկական հետազոտություն է անցել

Օգոստոս 09,2016 15:48

«Դավիթ Սանասարյան» նախաձեռնությունը այսօր հայտարարություն է տարածել հուլիսի 30-ին անհիմն մեղադրանքով ձերբակալված Դավիթ Սանասարյանի առողջական վիճակի հետ կապված

«Դավիթի առողջականով մտահոգված շատ սիրելի՛ հայրենակիցներ,

անչափ գնահատում են ենք, որ այսչափ մտահոգ ու հետաքրքրված եք նրանով: Վստահ ենք` եթե նա տեղեկանա, իրեն շատ երջանիկ կզգա այսքան սիրված լինելու համար: Դավիթի առողջական վիճակի հետ կապված ուզում ենք տեղեկացնել`

Այսօր տեղեկացանք, որ Դավիթն արդեն անցել է բժշկական հետազոտություն:

Նրա երիկամներում ընդամենն ավազ է հայտնաբերված: Նա դեռևս գլխացավեր ունի, անքնություն` հնարավոր է կապված է այն բանի հետ, որ իրեն ոստիկանությունում խոշտանգել էին դեռևս հուլիսի 18-ին, երբ բժշկական հետազոտությունը ցույց տվեց, որ նա ուղեղի ցնցում էր ստացել գլխին ստացած ոստիկանների ուժգին հարվածներից հետո, որից էլ կորցրել էր գիտակցությունը:

Չունենք հստակ տեղեկություն, արդյոք ստանում է համապատասխան բուժում: Փաստաբանը նշեց, որ այս պահին տեղյակ չէ` դեղերի կարիք կա արդյոք թե ոչ, բայց եթե կարիք լինի էլ, ըստ նրա դրա հետ կապված որևէ խնդիր առայժմ չկա:

Դավիթի ինքնազգացողության հետ կապված ցանկացած տեղեկության դեպքում անմիջապես կհայտնենք Ձեզ:

Նշենք, որ Դավիթն ուներ երիկամային խնդիրներ և գլխացավեր, և ամսի 30-ի ապօրինի ձերբակալությունից հետո որևէ բժշկական հետազոտություն չէր անցել:

Նախաձեռնությունն այս ընթացքում Դավիթի առողջական խնդիրների հետ կապված նամակներ է ուղղել ՀՀ Գլխ. Դատախազին, Մարդու Իրավունքների Պաշտպանին, Հայաստանում գտնվող մի շարք դիվանագիտական կառույցների և հասարակական կազմակերպությունների»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031