Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի օլիմպիական ծանր հրետանին պայքարը կսկսի վաղվանից

Օգոստոս 09,2016 15:53

Ռիո դե Ժանեյրոյում այսօր օլիմպիական խաղերի չորրորդ օրն է: Խաղարկվում է մեդալների 14 հավաքածու, սակայն Հայաստամը ներկայացուցիչ չունի:

Նախորդ երեք օրերին մեր 33 օլիմպիականներից մրցասպարեզ մտել է յոթ մարզիկ, որոնցից ճակատամարտում մնում են միայն երկուսը՝ մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը  եւ բռնցքամարտիկ Վլադիմիր Մարգարյանը: Նրանք հաղթահարել են մեկնարկային արգելքը եւ ասպարեզում են:

բռնցքամարտիկ Վլադիմիր Մարգարյանը

բռնցքամարտիկ Վլադիմիր Մարգարյանը

Մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը

Մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը

Ձյուդոիստ Հովհաննես Դավթյանը, հրաձիգ Հրաչիկ Բաբայանը, բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը եւ մարմնամարզիկներ Վահագ Դավթյանն ու Հուրի Գեբեշյանը արդեն դադարեցրել են պայքարը մեդալների համար:

Հրաձիգ Հրաչիկ Բաբայանը

Հրաձիգ Հրաչիկ Բաբայանը

Մարմնամարզուհի Հուրի Գեբեշյանը

Մարմնամարզուհի Հուրի Գեբեշյանը

Բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը

Բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը

Ձյուդոիստ Հովհաննես Դավթյանը

Ձյուդոիստ Հովհաննես Դավթյանը

Հուրի Գեբեշյանը թեեւ չհաղթահարեց որակավորման փուլը, սակայն Ռիոն նրա համար կմնա պատմության մեջ: Նախ, ամերիկաբնակ մարզուհին դարձավ սպորտի պատմության մեջ գեղեցիկ սեռի առաջին ներկայացուցիչը, որը Հայաստանը ներկայացրեց օլիմպիական խաղերի մարմնամարզության մրցաշարում: Երկրորդ, Հուրին զուգափայտերի վրա վարժությունում կատարեց մի նոր հնարք, որն այսուհետեւ կրելու է Գեբեշյան անունը: Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Հուրի Գեբեշյանի մրցելույթներին հետեւած մարզասերները նկատած կլինեն, որ նա  յուրաքանչյուր մրցաձեւում ելույթն ավարտելուց հետո համբուրում էր մարզագործիքը: Բանն այն է, որ հանդիսատեսի սիրուն արժանացած Հուրին որոշել է Ռիոյի օլիմպիական խաղերով ավարտել մարզական կարիերան ու նա մեկիկ մեկիկ հրաժեշտ էր տալիս ամբողջ կյանքում իրեն ուղեկցած եւ շատ բան տված մարզական գործիքներին:

Հայաստանը, այո, Ռիոյում դեռ մեդալ չունի, որովհետեւ մեր օլիմպիական հավաքականի ծանր հրետանին դեռ չի սկսել: Հայաստանի գլխավոր հարվածային ուժերը պայքարի մեջ մտնելու են վաղվանից:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ armnoc.am-ի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031