Լրահոս
Օրվա լրահոսը

Հինգ փոքրիկներ, որոնք զրկված են հայրական գուրգուրանքից

Օգոստոս 09,2016 15:03

Oգոստոսի 2-ն է:  Կիզիչ արևը ավելի տառապալի է դարձնում օրը:  Կարինը և ես  դժվար, բայց կարեւոր այցելություններ ունենք:

Առաջին կանգառը Արմենենց տունն է:

Նա ունի երեք քնքուշ  աղջիկներ: Ամենակրտսերը 1,5 տարեկան է, չնայած գիտակցաբար չի ընկալում պահի տխրությունը, բայց բնազդը նրան այնուամենայնիվ հուշում է, որ ինչ որ մի բան այն չէ:

Ավագ աղջիկը՝ 12 տարեկան , կանգնած է միջանցքում և ներս է մտնում միայն կարճ ժամանակով՝ փոքրիկին հանգստացնելու համար:

Նա լսում է մեծահասակների խոսակցությունը պատի այն կողմից: Մենք բոլորս անհանգստացած ենք Արմենի համար:

Մենք համակարծիք ենք, որ ապացույցները հստակ մատնանշում են ճիշտ հակառակը` նրա մտադրությունները և ակտիվ կոչը՝ հանգստությունն ու խաղաղությունը պահպանելու համար էին: Մենք բոլորս դիտել ենք տեսանյութերը մի քանի անգամ:

Արմենի մայրը պատմում է, որ մեղադրանք ներկայացնելուց հետո, իրավապահները որդուն  թույլ են տվել վերադառնալ  տուն ընդամենը մի քանի ժամով` իրերը կարգի բերելու համար:

Հեռանալիս՝ նա գրկել է իր երեք աղջիկներին և ասել. «Ձեր հայրը գնում է բանտ, բայց նա վատ մարդ չէ, նա արել է այն, ինչը ճիշտ է»: Հուսով եմ, որ աղջիկներն այս անգամ էլ անվերապահորեն հավատացել են հայրիկին:

Դուրս գալուց ես գրկում եմ ավագ աղջկան և ասում. «Գիտե՞ս, ձեր հայրը լավ մարդ է, եւ  նա ուզում է ավելի լավ Հայաստան՝ բոլորիս համար»:

Մեր հաջորդ կանգառը Էրեբունի ամրոցի մյուս կողմում է: Սա ծանոթ վայր է, քանի որ ես ծնվել եմ այս սարի հակառակ կողմում:

Մենք կանգ ենք առնում սեփական տան դարպասների մոտ:Առաջին դուռը Դավիթի հորեղբոր տունն է, և մեզ բարեհամբույր ձևով ուղղորդում են դեպի հաջորդ դուռը:

The police banned gatherings in Khorenatsi street and arrested people who support members of 'Sasna Tsrer' group which occupied the Patrol-Guard Service Regiment of Erebuni district for over 11 days in Yerevan, Armenia

The police banned gatherings in Khorenatsi street and arrested people who support members of ‘Sasna Tsrer’ group which occupied the Patrol-Guard Service Regiment of Erebuni district for over 11 days in Yerevan, Armenia

Այստեղ մեզ սկզբում դիմավորում են Դավիթի ծնողները, որից հետո՝ նրա գեղեցիկ կինը:

Տարոնը համակարգչի մոտ է: Ծնված օրվանից նա իմ ամենասիրելին է, հավանաբար՝ նաև այն պատճառով, որ կրում է իմ որդիներից մեկի անունը: Չնայած Տարոնն ընդամենը 8 տարեկան է,  նրա ուժեղ, առնական անհատականությունը առկայծում է ներսից: Նա հպարտանում է իր հորով և ուշի ուշով հետևում է իրադարձություններին՝ համացանցի միջոցով: Նրա կրտսեր եղբայրը լուռ է, նա զգում է, որ արտառոց ժամանակներ են:

Նայում եմ Դավիթի մորը և հիշում  տեսանյութը`  Դավիթին անգիտակից  վիճակում կոպտորեն քարշ են տալիս չորս քողարկված ոստիկաններ:

Մոր ձայնը զնգում է ականջիս մեջ.  « Ջուր բերեք…  երեխա եմ  ծնել, աշխարհ բերել ….»: Նա պատմում է, թե այդ խառնաշփոթի մեջ ինչպես է Դավիթը կանգ առել օգնելու մի երիտասարդ աղջկա, որի հագուստը բռնկվել էր խլացնող նռնակների կրակից այդ տխրահռչակ գիշերը: Նա մեղանչելով ընդունում է, որ ավելի շատ մտահոգված  էր Դավիթի համար: Ես արագ հանգստացնում եմ նրան` ասելով, որ ինքս հինգ երեխաների մայր եմ և լավ ծանոթ այդ զգացմունքին:

Մեկնելիս՝ ես գրկախառնվում եմ Տարոնի հետ և փորձում մի քանի բառ ասել, որպեսզի նա իրեն ավելի լավ զգա:

Երբ նստում ենք մեքենան, Կարինը և ես լուռ ենք: Սարսափելի զգացում է խեղդում մեզ: Հինգ փոքրիկներ, որոնք զրկված են հայրական գուրգուրանքից, եւ այս բոլորը, որովհետև  հրահանգվել է «քաղաքականապես այդպես է պետք»:  Մտքումս  Սիամանթոյի խոսքերն  են` « Ո՛վ մարդկային արդարություն, թո՜ղ ես …»:

 

ԱՐՄԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Օրրան» բարեգործական ընկերության հիմնադիր 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Լսել եմ թէ ուրիշ ՎԵՑ հայ երեխաներ ալ վերջերս զրկվել են հօր գուրգուրանքից. այդ ել բացարձակապէս, եւ յաւերժօրէն:

    Այդ ալ որովհետև հրահանգվել է՝ «իշխանափոխութեան համար այդպե՛ս է պետք»:

    Սակայն երեւի ոստիկանի երեխան երեխա չէ, եւ արդէն ոստիկանը մարդ իսկ չի…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031