Տասն օրվա ընթացքում Վրաստանի Հայ Համայնքի անդամները այցելեցին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարևորագույն պատմամշակութային և բնության հուշարձանները: Շփվելով Անկախ Լեռնային Ղարաբաղի ամենօրյա կյանքի հետ՝ ճանաչեցին Հայրենիքը:
Տասը հագեցած օրերը թույլ տվեցին Վրաստանի Հայ Համայնքի Չորրորդ Ամառային ճամբարի մասնակիցներին իրենց աչքերով տեսնել այնպիսի տեսարժան վայրեր, ինչպիսիք են Նորավանքը, Տաթևի վանքը, Գանձասարը, ԴադիվաՆքը, Ամարասը, Շուշիի բերդ ամրոցը, Հադրութը, Տիգրանակերտը, Ստեփանակերտը, Քարահունջը… «Ճանաչիր Հայրենիքդ 2016» ճամբարի շրջանակներում Վրաստանի Հայ Համայնքի անդամները անմոռանալի ժամանակ անցկացրին Ջերմաջուրում, Սևանա լճում, Ունոտ գետային կիրճում և շատ այլ վայրերում:
Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում ճամբարի անցկացման հիմնական նպատակն իհարկե, Վրաստանի Հայ Համայնքի անդամներին պատմական Հայրենիքի հետ ծանոթացնելն էր: Չորրորդ Ամառային Ճամբարի մասնակիցների մեծամասնությունը առաջին անգամ եղան Լեռնային Ղարաբաղի տարածքում:
Լեռնային Ղարաբաղում Ամառային Ճամբարի անցկացումը հատուկ նշանակություն ստանձնեց անկախ Արցախի բնակիչների դեմ ադրբեջանական ագրեսիայի արդյունքում այս տարվա ապրիլին տեղի ունեցած ռազմական գործողությունների հաշվառմամբ:
Կարդացեք նաև
«Իմ ծանոթներից շատերը փորձում էին տարհամոզել ինձ մասնակցել ամառայի ճամբարին: Ասում էին, որ Արցախում պատերազմ է, այնտեղ վտանգավոր է: Ամենահետաքրքիրն այն է, որ, դա ասում էին այնպիսի մարդիկ, ովքեր երբեք չեն եղել Արցախում, ովքեր նորությունների մեծ մասը իմանում են հեռուստացույցից: Երբ ես առաջին անգամ տեսա Շուշին և քաղաքի դարպասների վրա գրված հայկական տառերը, ինձ համակեց ազգային հպարտության զգացումը:
Տասը օրը շատ արագ անցավ… Ոչ ոք չէր ուզում վերադառնալ: Արցախը դրախտ է: Այտեղ ամեն ինչ յուրահատուկ է՝ բնությունը, ճարտարապետությունը և, իհարկե, մարդիկ: Այդ մարդիկ իրենց ձեռքերով էին պաշտպանում այդ հողը: Մեր պարտքն է գնալ, խոնարհվել նրանց, շնորհակալություն ասել և ամեն ինչ անել, որպեսզի Արցախի հողի վրա խաղաղություն լինի: Արցախում խաղաղություն կարող է լինել միայն այն ժամանակ, երբ Շուշիի բերդի պարիսպները կզարդարեն հայկական տառերը, իսկ հայորդիները՝ Արցախում և Սփյուռքում կկանգնեն հայկական պետության սահմաններին:
Ես անպայման կվերադառնամ Լեռնային Ղարաբաղ և կտանեմ ինձ հետ ընկերներիս և հարազատներիս: Բոլորը պետք է իմանան, որ Արցախում ոչ միայն անվտանգ է հանգստանալը, այլև դա հիանալի ապրելու վայր է…», -ասում է «Ճանաչի՛ր Հայրենիքդ 2016» Ամառային Ճամբարի մասնակից 16-ամյա Մարիան:
Վրաստանի Հայ Համայնքը շնորհակալություն է հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել «Ճանաչիր Հայրենիքդ -2016» ծրագրի իրականացման հարցում: Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարությանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության նախարարությանը և «Տաթևեր» ճոպանուղու վարչությանը: