Այսօր՝ օգոստոսի 9-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքից, որ Կորեայի ձորում, Արփա-Սևան ջրանցքում տղամարդու դի կա և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների միջամտությունը։
Այս պահին փրկարարները ճոպանով փորձում են մոտ 4 մետր խորությունից ջրանցքից դուրս բերեն դին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ջրահեղձ եղած քաղաքացին ոստիկանության Բյուրեղավանի բաժնի կողմից որոնվում էր որպես անհայտ կորած՝ օգոստոսի 6-ից։ Նրա որոնման աշխատանքներին ներգրավել էին Բյուրեղավանի ոստիկանության գրեթե բոլոր ծառայողները և կասկածելի տեղանքը, որտեղ որ պետք է լիներ մահացածը, այդ հատվածից մոտ 15 կմ ոտքով կատարվել էին որոնողական աշխատանքներ և միայն 15 կմ հեռավորության վրա հայտնաբերվել է դին։ Որոնողական աշխատանքներն ամեն օր սկսվել են առավոտյան ժամը 06։00-ից մինչև երեկոյան ժամը 21։00-ն։
Ջրահեղձ եղած քաղաքացին Բյուրեղավանի բնակիչ, 68-ամյա Գեղամ Մարտիրոսյանն էր։
Կարդացեք նաև
Մինչ դին դուրս կբերեին ջրանցքից, մեկ այլ քաղաքացի ձուկ բռնելու նպատակով հատնվել էր ջրանցքում, ով, սակայն, չէր կարողանում դուրս գալ։
Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com –ի կայքում