Ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, որ ԼՂՀ խնդրի կարգավորման վերաբերյալ բանակցությունների սեղանին այս պահին ոչ մի փաստաթուղթ չկա։ Իսկ
նման փաստաթղթի առկայության վերաբերյալ հայտարարությունների առնչությամբ նա ասել է. «Մամեդյարովն ասում է՝ ինչ-որ փաստաթուղթ կա, որը քննարկվում է, եթե կա, ցույց տվեք։ Պուտինն ամեն ինչ հստակ ասել է. չկան նման փաստաթղթեր։ Այլ հարց է, որ բանավոր կերպով կողմերը կարող են քննարկել մոտեցումների տարբեր եւ նոր սցենարներ։ Այդպես կարելի է քննարկել ամեն ինչ»,- ասել է Տարասովը:
«Իսկ ո՞վ է դա ասում, Մարկո՞վը, Ժիրինովսկին կարող է ասել։ Իսկ ո՞վ չի ասում. Պուտինը չի ասում, Կրեմլը չի ասում, կառավարությունը չի ասում։ Մամեդյարովն ասում է՝ ինչ-որ փաստաթուղթ կա, որը քննարկվում է, եթե կա, ցույց տվեք։ Պուտինն ամեն ինչ հստակ ասել է. չկան նման փաստաթղթեր։ Այլ հարց է, որ բանավոր կերպով կողմերը կարող են քննարկել մոտեցումների տարբեր եւ նոր սցենարներ։ Այդպես կարելի է քննարկել ամեն ինչ, բայց երբ մենք չենք տեսնում հստակ ծրագրի իրականացում, ուրեմն ոչինչ էլ չի կատարվում։ Հիմա միայն առկա է Սանկտ- Պետերբուրգի համաձայնությունը»։
– Բայց այնտեղ ձեռք բերված պայմանավորվածությունները մինչ այժմ կյանքի չեն կոչվել։
Կարդացեք նաև
– Չի կատարվում, քանի որ Ադրբեջանն է ընդդիմանում։ Ձեռք բերված համաձայնությունը ենթադրում է, որ դիտորդների թիվը պետք է զգալի կերպով ավելանա։ Այն ենթադրում է որոշակի շփումներ, չի բացառվում նաեւ, որ բացվի Ստեփանակերտի օդանավակայանը՝ տեխնիկական հարցերի պատճառով։ Իհարկե, Ադրբեջանն ընդդիմանում է, նա հասկանում է իրավիճակը։ Բանակցային գործընթացը երկարատեւ է, հեշտ չէ, բայց կարեւորն այն է, որ պատերազմ չլինի:
Զրուցեց Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում