Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նման մեթոդներով հնարավոր չէ. «Հայկական ժամանակ»

Օգոստոս 09,2016 11:42

«Սասնա ծռեր» խմբի անդամներ Արեգ եւ Սերգեյ Կյուրեղյանների փաստաբանները երեկ բողոքարկել են իրենց ոլաշտպանյալներին կալանավորելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։

Փաստաբան Մուշեղ Շուշանյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ տղաներին կալանավորելու որոշումն անհիմն է։ Ներկայացնում ենք Շուշանյանի հետ մեր զրույցը.

– Պարոն Շուշանյան, ի վերջո ի՞նչ մեղադրանքներ են առաջադրվել Արեգ եւ Սերգեյ Կյուրեղյսւններին։

– Կյուրեղյանները մեղադրվում են քրեական օրենսգրքի երկու հոդվածներով (218 եւ 235) նախատեսվող հանցագործության կատարման մեջ։ Խոսքը վերաբերում է խմբի կազմում ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելուն, փոխադրելուն, կրելուն եւ այլն, ինչպես նաեւ պատանդներ պահելուն։ Խոսքը շտապօգնության 3 բուժաշխատողների մասին է։

– Ի՞նչ դիրքորոշում են նրանք հայտնել մեղադրանքի վերաբերյալ, ընդունո՞ւմ են, թե՞ ոչ։

– Մեղադրանքները չեն ընդունել, մեղադրանքների շուրջ հրաժարվել են որեւէ ցուցմունք տալ։

– Իսկ ի՞նչ քննչական գործողություններ են տեղի ունեցել նրանց մասնակցությամբ։

– Առայժմ ոչ մի գործողություն տեղի չի ունեցել։ Ամսի 2-ի լույս 3-ի գիշերը դատարանը քննում էր նախաքննական մարմնի միջնորդությունը՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, բավարարվեց այդ միջնորդությունը։

– Ինչպե՞ս հիմնավորվեց կալանավորելու որոշումը։

– Նախաքննության մարմինը կալանքի միջնորդություն ներկայացնելիս նշել էր, որ ազատության մեջ մնալով՝ նրանք կարող են թաքնվել քննությունից, խոչընդոտել քննության կատարմանը եւ այլն։ Դատարանը բավարարեց միջնորդությունը, թեեւ դրանք անհիմն, մերկապարանոց հայտարարություններ էին։ Այդ մասին միայն հայտարարելը բավարար չէ. նախաքննության մարմինը պետք է ներկայացներ բավարար եւ համոզիչ փաստեր, որ գոյություն ունեն նման ռիսկեր, սակայն որեւէ ապացույց չէր ներկայացվել ոչ միայն Կյուրեղյան եղբայրների, այլեւ խմբի մյուս տղաների հետ կապված։

– Պարոն Շուշանյան, եթե հիշում եք՝ մինչեւ «Սասնա ծռերի» հանձնվելը ԱԱԾ-ն հայտարարեց, որ եթե արդեն կատարվածից բացի այլ հանցանքներ չկատարվեն, հանձնվելու դեպքում տղաները ազատ կարձակվեն։ Արեգ եւ Սերգեյ Կյուրեղյաններին առաջադրված մեղադրանքները հենց նշված հոդվածներով են, ինչի դեպքում ԱԱԾ-ն խոստացել էր ազատ արձակել։ Ինչպե՞ս եք գնահատում այն, որ ԱԱԾ-ն, փաստորեն, իր խոսքի տերը չեղավ։

– Այո, այո, շատ ճիշտ նկատեցիք։ Քրեական օրենսգրքի 235 հոդվածը, որ վերաբերում է ապօրինի հրազեն, ռազմամթերք կրելու համար նախատեսվող պատասխանատվությանը, 5-րդ կետով սահմանում է, որ եթե ռազմամթերքը կամովին է հանձնվում՝ անձը ազատվում է քրեական պատասխանատվությունից։ Այդտեղ խնդիրն այն էր, որ նախաքննական մարմինը ոչ միայն ոչ մի ապացույց չէր ներկայացրել, որ նրանք կրել են այդ զենքը, այլեւ ոչ մի ապացույց չկար, որ նրանք զինաթափվել են, նրանց մոտ եղած զենքը հայտնաբերվել է խուզարկությամբ։ Ստացվում է, որ կամովին հանձնելու մասին է խոսք գնում, ինչը միանշանակ քրեական պատասխանատվությունից ազատելու հիմք է դիտվում։ Բայց դրանով հանդերձ՝ մեղադրանքն առաջադրվել է, եւ նախաքննության մարմինը շարունակում է պնդել։ Մյուս հոդվածը, որը դուք նշեցինք, քրեական օրենսգրքի 218 հոդվածն է (պատանդ վերցնելը եւ պահելը)։ Այս դեպքում նույնպես ոչ մի ապացույց չի ներկայացվել, որ այս երեք բուժաշխատողները պատանդ են վերցվել, զենքի կիրառմամբ պատանդի կարգավիճակում պահվել:

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031