Լրահոս
Օրվա լրահոսը

Խոշտանգող բարեփոխիչներ. «Հայկական ժամանակ»

Օգոստոս 09,2016 11:24

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Երեւանի ոստիկանապետի պաշտոնից երեկ ազատվել է Աշոտ Կարապետյանը եւ այդ պաշտոնում նշանակվել է Գյումրիի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանը:

Աշոտ Կարապետյանի կենսագրության թերևս «ամենավառ» դրվագներից է 2004 թ. ապրիլին Երեւանում բողոքի ցույցերի ժամանակ ակտիվիստներին դաժան խոշտանգումների ենթարկելը։ Դա ապացուցված հանգամանք է համարվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի փաստաթղթերով։ Ըստ այդմ, Կարապետյանը մետաղյա ձողով դաժանորեն ծեծել է բողոքի ցույցի մասնակից Գրիշա Վիրաբյանին, որը հետագայում ծանր վիրահատության է ենթարկվել։ Այդ ժամանակ Կարապետյանը Արարատի մարզի ոստիկանության վարչության պետի տեղակալն էր։ Այդ իրադարձություններից կարճ ժամանակ անց սկսվեց նրա կարիերայի տպավորիչ աճ։ 2007-ին նա դարձավ Նոր նորքի ոստիկանության պետ, 2009-ին՝ Երևանի Կենտրոնի ոստիկանապետ, 2011-ին նշանակվեց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, իսկ 2013-ին դարձավ երևանի ոստիկանապետ:

Ինչ վերաբերում է Սարգիս Մարտիրոսյանին՝ անցած 5 տարիներին նա հասցրել է լինել Երևանի Մալաթիայի, Կենտրոնի, Գյումրիի Մուշ թաղամասի ոստիկանապետ, Երևանի ոստիկանապետի օպերատիվ գծով տեղակալ, 2016թ. մարտին նշանակվել է Գյումրիի ոստիկանապետ։ Նրա անունը նույնպես սերտորեն կապված է խոշտանգումների հետ։ Երբ նա Երեւանի Կենտրոնի ոստիկանապետն էր, նրա երկու ենթակաների նկատմամբ քրգործ էր հարուցվել։ Ըստ քրգործի, նրա ենթակաները հենց բաժնում ծեծել էին մի քանի մարդկանց։ Բայց շատ ավելի աղմկահարույց էր մեկ այլ դրվագ։ 2011թ. օգոստոսին Կարապի լճի մոտ ոստիկանները հարձակվել էին ընդդիմադիր մի քանի երիտասարդների վրա, նախ դաժան ծեծի ենթարկել նրանց, հետո Կենտրոնի ոստիկանության բաժանմունք տեղափոխելիս մեքենաների մեջ էին խոշտանգել, իսկ դրանից հետո էլ ոստիկանական բաժնում ծեծել էին մի քանի ժամ։ Այդ ժամանակ Կենտրոնի ոստիկանապետը հենց Սարգիս Մարտիրոսյանն էր, որը ժամանակ առ ժամանակ այցելում էր այն սենյակները, որտեղ ծեծում էին երիտասարդներին։ Խոշտանգումներն այնքան դաժան էին, որ երիտասարդների ձայները լսվում են հարակից բնակելի շենքերում։ Կոնկրետ վկայություններ, որ Մարտիրոսյանն անձամբ է ծեծել երիտասարդներին, չկան, բայց որ նա քաջատեղյակ է եղել, թե ինչ է կատարվում, կասկածից վեր է:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031