Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել 20-րդ դարի երևելի կովկասագետ Լևոն Մելիքսեթ-Բեկի` վրացերենից թարգմանված (թարգմանիչ` Հրաչ Բայրամյան) «Վարդապետք Հայոց հյուսիսային կողմանց» և նրանց ինքնությունը» աշխատությունը:
Անվանի կովկասագետի այս երկը 1928 թվականին վրացերենով լույս է տեսել Թիֆլիսում: Հեղինակը հետազոտել է 11-13-րդ դարերի հայ-վրացական գիտական, գրական և պատմամշակութային հարաբերությունները: Ընդհանուր առմամբ անդրադարձ է կատարել նաև վերոնշյալ դարերում գիտական ասպարեզ իջած հայ վարդապետների գործունեությանը:
Հետազոտությունն անհասանելի էր վրաց լեզուն չիմացող հայագետներին, մինչդեռ նրա թարգմանությունն ու հրատարակությունը թույլ կտան արժևորելու հայ-վրացական պատմագրական նվաճումներից մեկը:
Գիրքը հրատարակվել է մեկենասությամբ «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի