Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Պարզվում են դատապարտյալի մահվան հանգամանքները

Օգոստոս 08,2016 20:12

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում  դատապարտյալ Ա.Քոլոյանի մահվան դեպքի առթիվ:

Նախնական տվյալներով՝ դատապարտյալն ինքնասպանություն է գործել՝ կախվելու միջոցով. 2016 թվականի օգոստոսի 5-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, նրա դիակը հայտնաբերվել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկի վիրաբուժական բաժանմունքի ընդհանուր լոգարանի խցիկներից մեկում՝ խցի վերևի հատվածում գտնվող երկաթյա ամրանից սավանով կախված:

Դեպքի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու դատապարտյալ Ա.Քոլոյանի ինքնասպանության պատճառները:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031