Այսօր Ալեք Ենիգոմշյանին ազատ են արձակել «Արմավիր» ՔԿՀ-ից՝ նրա խափանման միջոցը փոխել են՝ երկրից չբացակայելու ստորագրությամբ:
Լրագրողների հետ զրույցում Ենիգոմշյանն ասել է, որ իրեն լավ է զգում, «ամեն ինչ նորմալ է»:
Պարոն Ենիգոմշյանն ասել է, որ իրեն առաջադրել են անհիմն եւ անհեթեթ մեղադրանքներ, իսկ ձերբակալման եւ կալանավորման ընթացակարգը լի է եղել բազմաթիվ խախտումներով եւ ապօրինություններով, այդ իսկ պատճառով իրեն ազատ թողնելը այդ համատեքստում է. «Իմ պաշտպանը բազմաթիվ բողոքներ է ներկայացրել, գտնում եմ, որ ինձ բաց թողնելու այս որոշումը այդ բողոքների եւ իրենց մեղադրանքների ու ընթացակարգի անհիմն լինելու փաստի արձանագրումից եղավ»:
Հիշեցնենք, որ պարոն Ենիգոմշյանը մեղադրվում է ՀՀ Քրօրի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ զինված խմբին օժանդակելու մեջ:
Կարդացեք նաև
Նա ասաց, որ զուտ մարդկային վերաբերմունքի առումով բացարձակապես բողոք չունի ՔԿՀ-ից, սակայն կալանանվորման ընթացքում իր տարրական իրավունքները ոտնահարվել են՝ տաս օրերի ընթացքում զրկված է եղել ծանոթանալու իր նկատմամբ եղած մեղադրական արձանագրություններին, որոշումներին, բազում փաստաթղթերին, արգելանք է եղել տեսակցությունների եւ հեռախոսազանգերի համար, հնարավորություն չի ունեցել մամուլ, գիր-գրականություն ստանալու, գրառումներ կատարելու: