Լրահոս
Օրվա լրահոսը

Ծաղկունյաց լեռնաշխարհը՝ ձեր բաժակում

Օգոստոս 07,2016 23:52

Հայաստանի լեռնաշխարհը հարուստ է հրաշալի խոտաբույսերով, որոնցից յուրաքանչյուրը սպեղանի է այս կամ այն հիվանդության համար, կազդուրում է, մաքրում է, բուժում է…  Դարեր շարունակ խոտաբույսերից պատրաստված թեյերն ընդունված են եղել հայերի մոտ: Հիմա էլ, որեւէ լեռնային առողջավայր գնալիս կտեսնեք չորացրած դեղաբույսերով սեղանիկներ. տեղացիները հավաքում են խոտաբույսերը, չորացնում եւ վաճառում: Կան նաեւ մի քանի ընկերություններ, որոնք խոտաբույսերի փնջերից թեյեր են պատրաստում եւ հրամցնում հայաստանցիներին եւ մեր երկրի հյուրերին:

Ծաղկունյաց լեռնաշխարհի բազմագույն, բազմաբույր եւ բազմահամ խոտաբույսերից յուրահատուկ փնջեր է պատրաստում «Հայաստանի բույրերը» ընկերությունը: «Թեղենիսի փունջը» կազդուրող, իմունային համակարգն ամրացնող փունջ է՝ ուրց, մասրենի, արեւքուրիկ, եղինջ, սեւ հաղարջ, ալոճենի, եղերդակ… «Սեւանի կանչը» մաքրող, օրգանիզմից աղերը, շլակները, վնասակար նյութերը հեղացնող հատկություն ունի, պարունակում է ութ տեսակի խոտաբույս եւ ծաղիկ: Հանգստացնող, թուլացնող, ընկճախտի դեմ պայքարող հատկություն ունի «Ծաղկունյաց ժպիտը», որի բաղադրության մեջ կրկին ութ տարբեր տեսակի խոտաբույսեր եւ ծաղիկներ են: Իսկ «Ծաղկաձորի ռիթմը» փունջը օրգանիզմի տոնուսը բարձրացնող, շաքարի եւ խոլեստերինի պարունակությունը նվազեցնող հատկություն ունի՝ ուրց, մասրենի, պատրինջ, արեւքուրի,, եղերդակ, գետնամորի, ծորենի եւ հազարատերեւուկ է պարունակում:

Ինչպես մեզ հետ զրույցում ասաց «Հայաստանի բույրերը» ընկերության համահիմնադիր Մովսես Մանուկյանը՝ բոլոր փնջերը պատրաստվել են լուրջ հետազոտությունների, մասնագետների խորհրդատվության հիման վրա. «Օրինակ, տեսած կլինեք՝ երբեմն մարդիկ օգտագործում են ուրց-նանա համադրությամբ թեյեր , բայց այդ բույսերն իրար հետ համադրելի չեն, չեզոքացնում են մեկը մյուսի օգտակար հատկությունները, համն ու բույրը: Բույսերը պետք է փնջել մեծ խնամքով եւ անպայման հաշվի առնելով մեկը մյուսի հետ համադրելիության աստիճանը: Մեր թեյերի համար խոտաբույսերը շրջակա բնակավայրրերի բնակիչները՝ Ծաղկունյաց լեռներից: Հիմնականում Ծաղկաձորում հանգստացող հայ եւ արտասահմանցի զբոսաշրջիկներն են մեր թեյերի հավաքածուների հիմնական գնորդները, թեեւ թեյերը վաճառքի են հանված նաեւ մի քանի խանութներում»:

  Մ.ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031