Արաբական լրատվամիջոցները կրկին ահազանգում են խաղաղ բնակիչների իրավունքների ոտնահարման եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վայրագությունների մասին: «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը հաղորդում է, որ 2014թ.-ից ԻՊ-ի հսկողության ներքո գտնվող Իրաքի Քիրքուկ նահանգի Հավիջա քաղաքում զինյալները կենդանի այրել են 52 երիտասարդի` նրանց մեղադրելով խաղաղ բնակիչների` քաղաքը լքելու փորձ կազմակերպելու մեջ: Եվս 4 հոգու գնդակահարել են:
Հաղորդվում է, որ ահաբեկիչները բնակիչներին թույլ չեն տալիս լքել քաղաքը` նրանց օգտագործելով որպես «կենդանի վահան»` Իրաքի բանակից եւ միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի ուժերից պաշտպանվելու համար:
«Ալ-Արաբիա»-ի տվյալներով` ներկայում Հավիջայում ԻՊ-ականները պատանդ են պահում 3000 բնակչի, որոնք երկու օր առաջ փորձել են փախչել քաղաքից:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը` արխիվային