ԱՄՆ Արդարադատության նախարարությունն առաջիկա շաբաթում պատվիրակություն է ուղարկելու Թուրքիա` ներկայումս ԱՄՆ-ում գտնվող թուրք գրող, նախկին իմամ Ֆեթուլլահ Գյուլենին արտահանձնելու հարցը քննարկելու նպատակով: Այս մասին հաղորդում է «Anadolu» գործակալությունը:
Ըստ աղբյուրի` պատվիրակություն ուղարկելու որոշումը կայացվել է ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ Գյուլենի արտահանձնման հարցի շուրջ երկխոսության արդյունքում:
Հիշեցնենք, որ Անկարան Գյուլենին մեղադրում է Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ