Սիրիական ընդդիմության խմբավորումների ներկայացուցիչները հայտարարել են, որ Հալեպ քաղաքում հաջողվել է ճեղքել երկրի կառավարական ուժերի ինքնապաշտպանությունը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Մինչդեռ կառավարական ուժերին մոտ կանգնած աղբյուրների վստահեցմամբ` զինվորականները չեն նահանջել, ավելին` հակահարված են հասցրել խմբավորումների ուժերին եւ մեծ կորուստներ պատճառել:
Սիրիական մոնիթորինգի կենտրոնի տվյալներով` ապստամբները կարողացել են միջանցք բացել դեպի Հալեպի արեւելքում գտնվող իրենց ստորաբաժանումները, մինչդեռ միջանցքը հուսալի չէ: Բացի այդ, ապստամբները Հալեպի բնակիչներին թույլ չեն տալիս լքել քաղաքը: Հաղորդվում է, որ ընդդիմադիրներ որոշ խմբավորումներ մոտ են կանգնած «Ալ-Ղաիդային»: Վերջին տվյալներով` Հալեպում մոտ 300 հազար բնակիչ է մնացել:
Ավելի վաղ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել էր` այն ապստամբները, որոնք կհանձնվեն առաջիկա երեք ամսում, ներում կստանան:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ