Սիրելի երիտասարդներ,
Թրքաբարո վարչախումբը ոտնահարել է մեր բոլոր սրբությունները: Միայն այն, որ հայ ազատագրական զինյալ պայքարի ռահվիրաններից մեկը, Մոնթե Մելքոնյանի մտերիմ ընկեր և գաղափարա-քաղաքական գործիչ Ալեք Ենիգոմշյանը շինծու մեղադրանքով կալանավորված է, խոսում է Հայաստանում թրքաբոլշևիկյան տիրապետության մասին:
Ալեք Ենիգոմշյանը մեր դարավոր ոսոխի դեմ զինյալ ազատագրական պայքարի ընթացքում կորցրել է տեսողությունը և ձեռքը, սակայն մնացել է Հայրենիքի պաշտպանության դիրքերում և՝ որպես հայի անկոտրում ոգու օրինակ ու հաղթանակի փարոս բոլորիս համար:
Եթե բանտարկված է Ալեք Ենիգոմշյանը, ուրեմն, բանտարկված է Հայրենիքը, նրա ազատությունն ու արժանապատվությունը:
Կարդացեք նաև
Հայ երիտասարդություն, դու չես կարող գլուխդ բարձին դնել և ապրել առօրյա կյանքով, քանի դեռ Ալեքը տանջվում է չեկիստական բանտում:
Սասնա Ծռեր խմբավորման անունից և Ալեքի հայրենանվեր կենսագրության հանդեպ պարտքի իրավունքով կոչ են անում ոտքի ելնել և օր ու գիշեր հանգիստ չտալ թրքաբարո վարչախմբին՝ հատկապես Նալբանդյան փողոցի տխրահռչակ շենքի մոտ, և պարտադրել, որ նա ազատ արձակի մեր կենդանի լեգենդին:
Վարուժան Ավետիսյան
Վարդաշեն ՔԿՀ
06.օգոստոսի 2016թ
Սիրելի Ալեքը իր տեսողութիւնը կորցրեց միայն այն պահին՝ երբ յաջողեցաք զինք խաբել, քաշել ձեր խելագար սայթաքումին մէջ – որ երեւի իրոք վերջ չունի – :
Եւ ահա, զինք հասցուցիք բանտ, Մայր Հայրենիքի մէջ: Եւ դեռ կը շարունակես զինք, իր անունը անամօթօրէն գործածել, շահագործել… Վրան ալ դեռ Մոնթեի անունը, որպէս հաւելեալ համեմ՝ սարքած զզվելի ապուրիդ… Նաեւ, այստեղ քո թիրախը, երիտասարդութիւնը, ապուշի տեղ կը դնես:
Հայութեան Լուռ Մեծամասնութեան դատավճիռը ձեր մասին շատ աւելի խիստ է լինելու, քան ինչ պատիժ ալ որ ստանաք՝ երկրի նկատմամբ ձեր գործած ծանր վնասին, ավերին համար: