Լրահոս
Օրվա լրահոսը

Ամո Շարոյան. Եկել է Ժիրինովսկուն դեն նետելու ժամանակը

Օգոստոս 07,2016 12:32

Մենք ձևավորվում ենք մեր մտքերից:

Մենք դառնում ենք այն ինչ մտածում ենք:

Լսելով Վ.Ժիրինովսկու հայտարարությունն, որ « թքեց» մեզ և մեր երկրի վրա, մտածում էի, որ նա լուրջ մարդ չէ և նրա նմաններին չարժե պատասխանել: Մանավանդ առջևում ՌԴ Պետդումայի ընտրություններն են… ընկած վարկանիշի բարձրացման, ընտրողներին գրավելու հարցեր կան… Սակայն ոչ մի կերպ այդ «ցավը» չէի կարողանում մոռանալ մանավանդ այսօր Աշխարհում տիրող բարդի իրավիճակում սպասվող տարբեր մարտահրավերներին: Երբ մեր կյանքի ամեն օրը լի է տարբեր արյունահեղություններով, պատերազմներով և նույնիսկ ցեղասպանություններով: Մանավանդ, որ այդ «անլուրջ» մարդը Ռուսաստանի նման պետության Լիբերալ-Դեմոկրատական կուսակցության առաջնորդն է: Որը ժամանակին բազմիցս սպառնացել է Թուրքիային, Հայկական և Քրդական զորամիավորումներով և պետությունների ստեղծմամբ: Բայց երևում է Ժիրինովսկին հայտնվել է քաղաքական կյանքի լուսանցքի վերջում, եկել է նրան դեն նետելու ժամանակը, որի համար նա ինչ-որ բան պետք է անի…

Մենք քաջ գիտենք Ժիրինովսկու ով լինելն, ուղակի ցավալի է, որ այն կարող է ուշադրության արժանանալ: Չէ որ նա կուսակցության լիդեր է Պետդումայի պատգամավոր: Հայաստանը թեկուզ քարե երկիր է, այն հայ ժողովրդի բնօրրան է: Հայերն այնտեղ ոչ եկվոր են, ոչ էլ անցվոր: Հայ հինավուրց ժողովուրդն եղել է կա և կլինի: Հայ ժողովուրդը կլինի հավերժ ապրելու և արարելու համար: Մնում է Ժիրինովսկու ցնդաբանական հոխորտանքը չդառնա արժեք և արժևորվի որևէ մեկի կողմից: Հավատացած եմ, որ Ռուսաստանի և Հայաստանի քաղաքական և դիվանագիտական հարաբերությունները կորոշ են այդ պետությունների ժողովուրդները և ոչ թե Ժիրինովսկու նման ցնդաբանները: Հայ-Ռուս ժողովուրդների բարեկամության վրա երբեք չի անդրադառնա Ժիրինովսկու նման «ժուլիկների» խոսքը: Բայց վիրավորանքը լուրջ եմ ընդունում և հանուն հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության և եղբայրության մենք բոլորս պետք է արձագանք ենք և «իր տեղը դնենք Ժիրինովսկու նմաններին»: Քանզի այդ է պահանջում մեր երկրների բարեկամական և ռազմավարական հարաբերությունների առողջ տրամաբանությունը:

«Հարգելի» Ժիրինովսկի անգամ իմաստունը կարող է հիմարանալ, եթե չկատարելագործվի:

«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031