«Այս հարթակը կարող է մի օր ակտիվ լինել, մի օր պակաս ակտիվ, կարեւորը, որ լինի ամեն օր, քանի դեռ մենք մեր նպատակին չենք հասել»,- օգոստոսի 6-ին Ազատության հրապարակում տեղի ունեցող հերթական հավաքի ընթացքում ասաց Թամար Հովհաննիսյանը:
Նա հայտարարեց, որ զրուցել է փաստաբան Ինեսսա Պետրոսյանի հետ, վերջինս հայտնել է, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնում գտնվում է միայն Սեդրակ Նազարյանը, որը ինչպես հայտնի է դեռ վերակենդանացման բաժանմունքում է. «Թեպետ նրանց վիճակն այնպիսին չէ, որ նրանք գտնվեին դատապարտյալների հիվանդանոցում, բայց փաստաբանների բոլոր բողոքները, դիմումները, նամակները, հայտարարությունները մնում են անպատասխան: Այնտեղ Պավլիկին դեռ առնվազն երեք վիրահատություն անհրաժեշտ է, որ արվի, բայց այդպիսի պայմաններում հնարավոր չէ»:
Թամար Հովհաննիսյանը ասաց, որ լավ վիճակում չէ Արմեն Լամբարյանը, Աշոտ Պետրոսյանը, վերջինս հացադուլ է հայտարարել: Նա հայտնեց, որ Աշոտ Պետրոսյանը դիմել էր կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանին եւ Ռոբերտ Ամիրխանյանին, որ այցելեն իրեն, սակայն, երբ Աշոտ Պետրոսյանի աղջիկը զանգահարել է Ամիրխանյանին կոպիտ պատասխանել է՝ «Անցանք առաջ». «Ես ուզում եմ հիշել այն օրերին, երբ Ռոբերտ Ամիրխանյանը գրեց, եթե տղաները զենքը վայր դնեն եւ հանձնվեն ինքը նրանց մասին երգ կգրի: Ուղղակի ուզում էի ասել, որ պետք չի, Ռոբե՛րտ, մի՛ գրի այդ երգը, դու քո լավ երգերը գրել ես արդեն, լավ կլիներ, որ վերջին երգդ լիներ այդ այցելությունը Աշոտին, բայց որ ասում ես անցանք առաջ, անցի առաջ ու գնա, գնա հեռացի՛ր, այլեւս մի՛ երեւա: Ոչ մեկը քեզ այնքան չէր կարող վնասել, ինչքան դու ինքդ վնասեցիր արդեն»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Կարդացեք նաև
Է բալամ դու որտեղից եկար, դու ում …. ես: Մի քեզ նայի ու մեկ էլ Ամիրխանյանին: Գնա Ամերիկա դու այնտեղի բան ես, քեզ հայրենիքը ինչ: Մեկա սրբույուն չունես ու ինչ կուզես կասես:
հատկապէս գեղարվեստի ոլորտում,
իրոք դժվար բան է, անցած-վերջացած, մոռցված, «has-been» մը դառնալը…
իսկ երբ իսկական բեմ ալ չի մնացել,
երեւի պէտք է ջանալ մխիթարվիլ փողոցի հարթակով մը