Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչ էլ կոչենք ճամբարի անունը՝ առանցքում ընկած է միասնությունը». Կարեն Ավագյան

Օգոստոս 06,2016 19:17

Օգոստոսի 6-ին Հանքավանի ուսումնամարզաառողջարանական ճամբարում ՀՀ Անկախության 25-րդ տարեդարձի միջոցառումների շրջանակում մեկնարկեց «Միասնության ուժը» ուսանողական-երիտասարդական հավաքը:

Այն կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) և «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» (ՀԱՊՀ) հիմնադրամի ուսանողական խորհուրդը: Հավաքն անցկացվում է «հզոր ենք, երբ միասին ենք» կարգախոսով, որին մասնակցում է ավելի քան 210 երիտասարդ ՀՀ-ից և ԼՂՀ-ից: Մասնակիցները բաժանվել են ՀՀ դրոշի գույները խորհրդանշող ճակատների, որոնք անվանվում են հայ ռազմակայան, քաղաքական գործիչներ Մոնթե Մելքոնյանի, Գարեգին Նժդեհի և Վազգեն Սարգսյանի անուններով։ Ըստ այդմ՝ ճամբարականները համապատասխանաբար բաժանված են Մոնթեների, Նժդեհների և Վազգենների:
Հավաքի հինգ օրերի ընթացքում մասնակիցները մրցելու են 15 մարզաձևերում։ Հանդիպումներ, քննարկումներ են ունենալու պաշտոնյաների հետ և հասարակական-քաղաքական գործիչների հետ:

????????????????????????????????????

Հավաքի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀԵՀ-ի Հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի նախագահ, հավաքի տնօրեն Գոռ Վարդանյանը:

Կարեն Ավագյանը, դիմելով ուսանողներին, նշեց. «Ուրախ եմ, որ միասնության գաղափարը բոլորիդ հավաքել է մեկ հարկի տակ: Ինչ էլ կոչենք ճամբարի անունը՝ ռազմամարզահայրենաուսումնական, առանցքում ընկած է միասնությունը, որի շնորհիվ 90-ականներին ունեցանք հայկական պետականություն, որով ևւս մեկ անգամ ապացուցեցինք մեր ուժը ապրիլյան պատերազմի ժամանակ»:

Պարոն Ավագյանը նկատեց՝ հավաքն առանձնահատուկ է նրանով, որ տարբեր մասնագիտության տեր մարդիկ այս օրերին շփվելով ու ծանոթանալով միմյանց հետ, կկարողանան վեր հանել իրենց հուզող հարցեր թե′ մասնագիտական, թե′ երիտասարդության դաշտում:  Երիտասարդներին ցանկանալով մրցակցային առողջ օրեր՝ ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգողն ակնկալում է, որ հավաքից հետո կստանան առաջարկներ երիտասարդական  խնդիրների հետ կապված և համատեղ կփորձեն դրանց լուծումներ գտնել:

Ոստանիկ Մարուխյանն էլ նշեց, որ պոլիտեխնիկական ավանդույթները վերականգնվում են: Կարևորելով հավաքի անցկացումն ասաց. «ՀՀ-ում տիրող ասօրվա իրավիճակի, հատկապես քառօրյա պատերազմի համատեքստում շատ կարևոր ծրագիր է: Քառօրյա պատերազմի օրերը ցույց տվեցին, որ միասնությունն ամենակարևորն է»:

Հավաքի տնօրեն Գոռ Վարդանյանը հավաստիացրեց` փորձել են ցույց տալ, որ երիտասարդներն անհաղթելի են, երբ միահամուռ ուժերով ինչ-որ խնդրի շուրջ պայքարում են և այդ պայքարը լինում է առողջ միջավայրում, առողջ հարաբերումների շրջանակում: Գոռ Վարդանյանը նաև շեշտեց, որ առաջին անգամ հյուրընկալում են ՀՀ ԱԺ երիտասարդական խորհրդարանի կողմից ներկայացված ջոկատը: Նա նշեց, որ հատկապես կարևորվել է երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակությունը. «Օրինակ՝ անցկացվելու է բրեյն ռինգ ռազմահայրենասիրական մրցույթ»:

Նշենք, որ հավաքի կազմակերպման համար, ստեղծվել է նաև ՀՀ առաջին ուսանողական կամավորական շինարարական ջոկատը, որը շաբաթներ շարունակ աշխատում էր Հանքավանի «Պոլիտեխնիկ» մարզաառողջարարական ճամբարում` օգնելով ՀԱՊՀ շինարարներին վերակառուցելու և ճամբարը համապատասխանեցնելու հավաքի պահանջվելիք ստանդարտներին։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031