«Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Լամբարյանի նկատմամբ քիչ առաջ Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որպես խափանման միջոց ընտրել է կալանավորումը:
Երեւանի «Էրեբունի» հիվանդանոցից Արմեն Լամբարյանին պատգարակով են տեղափոխել դատարան:
Դատարանից Լամբարյանին տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ։ Նրա փաստաբանը նշել է, որ դատարանը մերժել է գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում