Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գասպարի. Ոստիկանությունում 3 ժամից ավելի են պահել

Օգոստոս 06,2016 16:25

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ այսօր առավոտյան ոստիկանները բերման են ենթարկել Վարդգես Գասպարիին, որն իր հերթական պիկետն էր անում նախագահի տան դիմաց:

Aravot.am-ի հետ զրույցում Գասպարին հայտնեց, որ ոստիկանության բաժանմունքում ինչ-որ փաստաթղթեր են  կազմել, սակայն ինքը չի ներգրավվել, ոչ մի հարցի չի պատասխանել: Նա նշեց, որ ահազանգել է Մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակ. «Ինձ բերման էին  ենթարկել առավոտյան ժամը 09:40, հետո, երբ թողեցին 13-ն անց էր: Խնդիրն այն էր, որ այդ երեք ժամի խախտումը նույնպես տեղի ունեցավ: Ես ընդամենը զանգեցի ֆիքսելու, որ Մարդու իրավունքներնի պաշտպանը այդ պահին, որ թողնում են, մի հատ կապվեն, ֆիքսեն, որ այդպես է եղել: Որովհետեւ նախկինում, երբ նման դեպք էր եղել, ոստիկանությունը հերքել էր, ստել էր, թե դա ճիշտ չէ, մենք իրեն շուտ ենք բաց թողել՝ մինչեւ 3 ժամ լրանալը:

Ես այս անգամ զանգեցի, որ պաշտպանի գրասենյակում ֆիքսեն, որպեսզի հետո չհերքեն: Իհարկե՛, ճոխություն եւ շքեղություն է համարվում, որ այդ պայմաններում, որ հարյուրավոր մարդկանց, այդ թվում նաեւ ինձ տարել, կտտանքների են ենթարկել, հիմա խոսել կես ժամ կամ մեկ ժամ շուտ կամ ուշ բաց թողնելու մասին: Բայց այնուամենայնիվ,  որոշեցի, որ այդ հանգամանքն էլ պետք է ֆիքսել, որովհետեւ եթե այսպիսի օրենքի խախտումներ են այն անձանց նկատմամբ, որոնց ձայնը լսելի է, ուրեմն՝ ավելի մեծ կամայականություններ են լինում նրանց նկատմամբ, որոնց ձայնը նվազ լսելի է»:

Հետաքրքրվեցինք, թե ինչպես են իրեն վերաբերվել ոստիկանության բաժանմունքում, Վարդգես Գասպարին պատասխանեց. «Այն մարդիկ, որոնք զգուշացված էին, վերաբերվում էին քաղաքավարի, օրենքի սահմաններում եւ նորմալ, իսկ այն մարդիկ, որոնք զգուշացված չէին, վերաբերվում էին հեգնանքով եւ ծաղրուծանակով, ինչը ցուցադրում է, որ բարեփոխումներ ոստիկանությունում որպես այդպիսին գոյություն չունեն: Մարդկանց զգուշացնում են, ասում են՝ Գասպարին է, վաղը հարցազրույց կտա, կխայտառակի, այդ մարդիկ ինչ-որ տեղ քաղաքավարի են վերաբերվում»:

Հետաքրքրվեցինք նաեւ՝ արդյոք Վարդգես Գասպարին վաղը շարունակելու է իր պիկետների շարքը նախխագահի տան դիմաց, նա պատասխանեց. «Վաղը՝ չէ: Այսօր երեկոյան Տեր-Պետրոսյանի  տան առջեւ: Երկուշաբթի օրվանից նորից նույն ռեժիմով՝ առավոտյան Սերժի տան դիմաց, երեկոյան՝ Տեր-Պետրոսյանի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031